էրեբունի ԲԿ-ում 580 գրամ քաշով ծնված փոքրիկն ու նրա քույրը տուն գնացին

Էրեբունի ԲԿ ծննդատանը ծնվել է 580 գրամ քաշով աղջնակ, ով մարդու ափից ընդամենը մի փոքր է մեծ: Նրա հետ լույս աշխարհ է եկել նաև զույգ քույրը ՝ 900 գրամ կշռով:

էրեբունի ԲԿ-ում 580 գրամ քաշով ծնված փոքրիկն ու նրա քույրը տուն գնացին

Երեխաները ծնվել էին երեք ամիս շուտ՝ որոշ լուրջ խնդիրներով: Բժիշկների միասնական թիմը օր ու գիշեր պայքարեց առաջին հերթին երեխաների կյանքի, հետո նաև առողջության համար, պայքարի շնորհիվ խնդիրները լուծվեցին,երջանիկ մայրը տուն գնաց երկու առողջ փոքրիկների հետ:

էրեբունի ԲԿ-ում 580 գրամ քաշով ծնված փոքրիկն ու նրա քույրը տուն գնացին

Բժիշկները 90 օրվա ընթացքում արված լուսանկարները հպարտությամբ համեմատում են : Ձեռքի ափում տեղավորվող փոքրիկն այժմ իր տոնական հագուստներն է կրում: Բժշկական կազմը հաջողության այսպիսի բազում դեպքեր է գրանցել, նրանք դա բացատրում են նորագույն մեթոդներով ու սարքավորումներով նաև և հենց իրենց թիմային քրտնաջան աշխատանքով:

էրեբունի ԲԿ-ում 580 գրամ քաշով ծնված փոքրիկն ու նրա քույրը տուն գնացին

Նորածինների մոր համար 90-օրյա դժվարին պայքարը հուշ է հիմա. նա անգիր հիշում է ամեն հաջողության ու առաջընթացի օրն ու ամսաթիվը: Մայրը երբեք չի կորցրել հույսը, վստահ էր , որ Աստված իրենց հետ է  և այսօր թեպետ դժվար է զույգ բալիկներին միաժամանակ գրկել, սակայան դա ամենացանկալի դժվարությունն է , որին երկար է սպասել:

Понравилась статья? Поделиться с друзьями: