Երեխայի՝ առաջին դասարան ընդունվելու միանվագ օգնություն

Այս տարի դպրոց և ԲՈՒՀ ընդունվողները  կարող են առցանց հայտ ներկայացնել: Բարձրագույն ուսումնական հաստատություն ընդունվելու համար  դիմումներն ընդունվում են հենց այսօրվանից, իսկ 1-ին դասարան ընդունելության հայտերի ներկայացնելուց առաջ ծնողները համապատասխան համակարգի միջոցով արդեն ստուգել են տվյալների համապատասխանությունը ՝ հետագա դժվարություններից խուսափելու համար:

Երեխայի՝ առաջին դասարան ընդունվելու միանվագ օգնություն

Մեր օրերում ուսանողի կամ աշակերտի ուսումը կազմակերպելու համար անհրաժեշտ ծախսերը որոշ ընտանիքների համար օրահարց են դարձել. շատերը կորցրել են աշխատանքը՝ ինչը գրեթե անհնար է դարձրել իրենց զավակի կրթության կազմակերպումը:

Երեխայի՝ առաջին դասարան ընդունվելու միանվագ օգնություն

Դժվար կացության մեջ հայտնված ընտանիքների հույսը պետական այս կամ այն աջակցություններն են, սակայն գործող օրենքը ևս սահմանում է օգնութան տարբեր դեպքեր, որոնց մասին շատերը չգիտեն: «Պետական նպաստների մասին» գործող օրենքը սահմանում է դրամական օգնության մի շարք դեպքեր, որոնցից մեկն էլ վերաբերում է երեխայի ՝ 1-ին դասարան ընդունվելու համար նախատեսված միանվագ օգնությանը՝ 25000 դրամ չափով:

Երեխայի՝ առաջին դասարան ընդունվելու միանվագ օգնություն

Օգնությունը տրամադրվում է 1-ին անգամ դպրոց գնացող յուրաքանչյուր երեխայի համար , ում ընտանիքն այդ պահին նպաստի իրավունք ունի:  Միանվագ հրատապ օգնությունը վճարվի  դիմելու ամսվան հաջորդող ամսվա ընթացքում: Վերոնշյալ դրույթները սահմանված են Օրենքի 20-րդ հոդվածով:

Понравилась статья? Поделиться с друзьями: