Հրատապ. հակառակորդը դիվերսիոն ներթափանցման փորձ է ձեռնարկել. ահա թե ինչպիսի ավարտ է այն ունեցել

Առավոտյան ՊՆ մամլո խոսնակ Շուշան Ստեփանյանը տարածել է արցախյան պաշտպանության բանակի պաշտոնական տեղեկատվությունը: Տեղեկատվությունը հրապարակվել է այսօր առավոտյան՝ ժամը 10-ի կողմերը:

Արցախյան պաշտպանության բանակի լրատվական ծառայությունը տեղեկատվություն է տալիս այն մասին, որ երեկ արցախյան սահմանին հակառակորդը նախաձեռնել է ներթափանցման փորձ:

Ծրագրված ներթափանցման փորձը, սակայն, շուտով, հետ է մղվել մեր զինվորների կազմակերպված պատասխանի շնորհիվ: Հակառակորդը հետ է քաշվել՝ տալով որոշակի կորուստներ, որոնց մասին ավելի ուշ առավել մանրամասնորեն տեղյակ կպահեն:

Հայկական կողմը, բարեբախտաբար, որևիցե կորուստ չի ունեցել: Սա տեղի է ունեցել մեր սահմանապահների զգոնության, ժամանակին հակառակորդի շարժը նկատելու և ճիշտ հավաստանշման շնորհիվ:

Արցախյան պաշտպանության ուժերը նախազգուշացնելով հորդորում են հակառակ կողմին՝ զերծ մնալ լարվածության արհեստածին սրումներից, այլապես իրավիճակի հետագա զարգացման ողջ պատասխանատվությունը մնալու է հակառակ կողմի վրա:

Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!