Արսեն Թորոսյանը հայտնել է, թե ում բուժօգնություն չի ցուցաբերվելու

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը որոշել է բացատրել՝ ինչ է բժշկական սորտավորումը, որը շուտով կիրառվելու է Հայաստանում։ Դա արվելու է, քանզի կորոնավիրուսյան ախտի դեպքերի աճին համընթաց չի հերիքելու տեղերը, ինչի պատճառով էլ ստիպված այս միջոցին են դիմելու բժիշկները։ Դա արվում է հնարավորինս շատ մարդ փրկելու համար, երբ հիվանդները շատ են, իսկ բժիշկները՝ քիչ։ Այդ պայմաններում այս միջոցը միակն է, որ ավելի շատ մարդ կարող է փրկել։

Բժշկական տեսակավորումը՝ տրիաժը, ծագել է ֆրանսերեն «trier»՝ տարանջաջել, ընտրել, տեսակավորել բառից։ Այն հորինել է բժիշկ-վիրաբույժ Դոմինիկ Ժան Լարրին՝ դեռևս Նապոլեոնի ժամանակի պատերազմների ընթացքում։ Այդ միջոցից հետո նա բուժում էր վիրավորներին ոչ թե ըստ զինկոչման, այլ սորտավորմամբ։

Հիմնականում երեք խմբի են բաժանվել հիվանդները՝ նրանք, ովքեր կապրեն խնամք չստանալու պարագայում, նրանք, ովքեր անկախ խնամքից դժվար թե ապրեն և նրանք, ում ցուցաբերած անհապաղ խնամքը դրական ազդեցություն կառաջացնի։

 

Ժամանակակից բժշկությունում տեսակավորման մեջ նաև չորրորդ տարբերակն է մտցված, երբ հիվանդն ունի խնամքի կարիք, բայց այն կարող է ինքնուրույն ստանալ։

Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!