Արայիկ Հարությունյանը «Վերջին զանգի» առիթով հղած ուղերձի մեջ նշել է, որ սեպտեմբերի 1-ից բարձրագույն կրթությունը կդառնա անվճար

Արցախի նորընտիր նախագահ Ա. Հարությունյանը սոցցանցային գրառմամբ հատուկ ուղերձով է հանդես եկել՝ շնորհավորելով ավարտական դասարանների սովորողների «Վերջին զանգի» և  կյանքի նոր փուլ մտնելու կարևոր առիթով:

Ափսոսանք հայտնելով, որ ստեղծված իրավիճակն այս տարի շրջանավարտներին զրկել է տոն կազմակերպելու և առիթն ըստ սովորության նշելու հնարավորությունից՝ Ա. Հարությունյանը նաև իր համոզմունքն է հայտնել, որ դա չի խանգարի իրագործել բոլոր նպատակներն ու ծրագրերը:

Նա շնորհավորել և շնորհակալալան խոսք է ուղղել նաև ուսուցիչներին, իսկ շրջանավարտների բարի երթ մաղթել այս կարևոր շրջափուլում:

Ա. Հարությունյանը նշել է նաև, որ արդեն նոր ուստարվանից՝ սեպտեմբերի 1-ից սկսած բարձրագույն կրթությունը լինելու է անվճար, ինչես նախապես նշվել է նրանց նախընտրական ծրագրում:

Նորընտիր նախագահը վերահաստատել է այն փաստը, որ իրենց հավատարիմ են մնալու իրենց տված խոստումներին: Այդուհանդերձ, նախագահը նաև հիշեցնում է, որ առավել խիստ են լինելու պետական պահանջներն ուսանողից:

Կից տեղադրված է նախագահի նշյալ ուղերձն ամբողջությամբ:

Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!