«Ապրելու 5% շանս ունեի․․․»․ Նադեժդա Բաբկինա

Մի քանի շաբաթ մասնագետները պայքարել են ռուս հայտնի երգչուհի Նադեժդա Բաբկինայի կյանքի համար, որը պայքարում էր կորոնավիրուսյան ախտի դեմ։ Նշվում էր՝ նա կոմայի մեջ է եղել մի քանի օր, սակայն կարողացել է ապաքինվել։ 70-ամյա Բաբկինան արդեն վերադարձել է առօրյա կյանքին՝ շարունակելով աշխատանքը։ Նա խոստովանել է՝ վերադարձը նրան հեշտ չի տրվել։ Դերասանուհին հիշել է՝ ինչ տագնապալի սպասումներ են եղել բժիշկների մոտ, երբ նա հոսպիտալացվեց։

«Երբ վերակենդանացման բաժանմունքից պալատ տեղափոխվեցի, բժիշկները, նայելով ինձ, ասացին, որ ապրելու 5% շանս ունեի»,- նշել է երգչուհին։

Բաբկինան չի հերքում, որ մահվան շեմին է եղել, քանզի թոքերը 80%-ով ախտահարված են եղել։ Այդ իրավիճակում ապրելու շանսերը չափազանց քիչ են, անգամ արհեստական օդափոխության սարքի առկայությամբ, որին նա երկար ժամանակ միացված է եղել։

«Նրանք վախենում էին՝ կրկին խնդիրներ կսկսվեն։ Կար սուր պահ, երբ երիկամներս դադարեցին աշխատել։ Մանրամասներն ինձ չեն պատմել, երևի իրոք շատ վախեցնող էր»,- պատմել է երգչուհին։

Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!