Ահա թե ինչպես է ռուս հաղորդավարուհին արտահայտվել իր հայ հարսի մասին

Ռուսական ամենից հայտնի հեռուստանախագծերից մեկի հաղորդավարուհի Ելենա Մալիշևան իր հաղորդման շրջանակներում անդրադարձել է հայերին: Առիթը նրա հաղորդման հայուհի հյուրն էր: Ներկայացնելով ի հյուրին՝ Մալիշևան ասել է, որ իր հարսիկը ևս հայուհի է:

Մալիշևայի հայուհի հյուրը՝ Արմինեն, հաղորդմանն էր դիմել ողնաշարի հետ խնդիրների բողոքով: Մալիշևան ասել է, որ իր հայուհի հարսիկն իի մեծ զավակի կինն է, ով ընտանիքին երկու զավակ է նվիրել, իսկ այժմ սպասում է երրորդ զավակին:

Մալիշևան, բացատրելով Արմինեի խնդրի բուն էությունը, ասել է, որ հարկ է մշտապես և ամենօրյա ռեժիմով անել ֆիզիկական վարժանքներ, որպեսզի հաղթահարվի հիվանդությունը: Օրինակ բերելով իր հարսիսկին՝ նա ասել է, որ նա մշտապես ֆիզիկական վարժանքներով է զբաղվում, որպեսզի այդպիսի խնդիրների հետ չառնչվի:

Ստորև կցված է համապատասխան հաղորդման տեսանկարահանված տարբերակը, որի 35-րդ րոպեից կարելի է արդեն դիտել, թե ինչպես է Մալիշևան խոսում իր հարսիկի մասին:

Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!