Կարդացեք, եթե տանն աշակերտ ունեք․ կրթությունը կազմակերպելու շուրջ որոշում է կայացվել

ԿԳՄՍ նախարարությունում որոշում է կայացվել՝ կրթությունը նաև եկող ուստարի հեռավար կազմակերպելու շուրջ։ Այս մասին հայտնում է «Ժամանակ» թերթը՝ հղում կատարելով համակարգի իրենց աղբյուրին։ Ըստ որոշման՝ բարձր դասարանցիները կշարունակեն տնից կրթվել, իսկ ցածրները կհաճախեն դպրոց, սակայն տարբեր ժամերի։

Խնդիրն այն է, որ ուսուցիչները չեն կարող հեռավար եղանակով աշակերտներին գրել սովորեցնել։ Բացի այդ փոքրիկները բարդ են կենտրոնանում որևէ գործողության վրա, և ուսուցիչները բողոքում են՝ բարդ է, գրեթե անհնարին, փոքր երեխայի ուշադրությունը պահել էկրանի վրա ու հեռահար դաս անել։

Բարձր դասարանների երեխաները կարողանում են ինչ-որ չափով գիտակցաբար մոտենալ և հետևել դասին, բայց երեխաների պարագայում անչափ բարդ է կազմակերպել ամենը։ Հաշվի առնելով դա՝ որոշվել է այսկերպ լուծում տալ հարցին։

Պաշտոնապես այս թեմայով դեռ ոչինչ չի ասվել, միայն մամուլի ասուլիսի ընթացքում ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը չէր բացառել, որ կրթությունը կշարունակի հեռավար մնալ։

Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!