Արսեն Թորոսյանը շատ լավ լուր է հայտնել

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը հետաքրքիր գրառում է կատարել՝ հայտնեկով՝ որոշել է պատմել կորոնավիրուսյան ախտին բնորոշ ախտանիշների մասին, որոնք լինում են օբյեկտիվ և սուբյեկտիվ։

Կարևորագույն բյեկտիվներից է թթվածնային սատուրացիան, որը նորմայում պետք է 95%-ից բարձր լինի։ Դա ցույց տալիս թթվածնով արյան հագեցվածության չափը, հետևաբար թոքերի ճիշտ աշխատանքը՝ թթվածնաքաղց չառաջացնելու համար։

Եթե կորոնավիրուսյան ախտը թոքաբորբ է առաջացնում, թոքերի մի մասը դուրս է մնում թթվածնի փոխանակելու գործընթացից և սատուրացիան իջնում է, վիճակը ծանրանում։ Այդ դեպքում թթվածնային բուժում է արվում՝ նախ դիմակով, ապա սարքերով։

Ամենը վերահսկելու համար սատուրացիան մի քանի անգամ օրվա մեջ չափվում է՝ հասկանալու համար պացիենտը լավանում է, թե վիճակը վատանում է ու պետք է որևէ միջամտություն անել։

 

Հետգրությամբ Թորոսյանը ներկայացրել է նաև իր չափման արդյունքը՝ նշելով՝ բարեբախտաբար, իր սատուրացիան դեռևս 98% է։

Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!