Ա՛յ անինքնասեր փալաս իշի տղերք ու աղջկերք, կամ ռեխներդ փակում եք ու տեղներդ վեր եք ընկնում,կամ․․․Լիզա Ճաղարյան

Լիզա Ճաղարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

Ռուսական «ճ» կլասի ինչ-որ ԶԼՄ-ներ զբաղված են Նիկոլ(այ) Փաշինյան անվամբ՝ 1943 թվականին զոհված մի հայ մարդու «դիմակազերծմամբ», իսկ հայկական «յա՛խք» կլասի կայքերն էլ՝ սրանց բարբաջանքները արտատպելով։
Ես չգիտեմ՝ ՀՀ վարչապետի պապն է եղել գերմանական բանակի Հայկական լեգեոնի այդ զինվորը, թե մեկ այլ մարդու պապ, բայց հաստատ գիտեմ, որ հայկական էն կայքերը, որ հորթի հրճվանքով տարածում են էդ հրապարակումները, էժանագին ու անբարո սրիկաներ են։

Որովհետեւ։
Էդ Հայկական լեգեոն կոչեցյալի գլխին կանգնած են եղել Գարեգին Նժդեհն ու Դրաստամատ Կանայանը։ Ճի՞շտ են արել, որ հույսները դրել են Հիտլերի վրա՝ Հայկական հարցը լուծելու համար, թե՞ աններելի սխալ են գործել, չգիտեմ, թող պատմաբաններն ու ինձանից խելացի մարդիկ գցեն-բռնեն։


Բայց ես մի բան հաստատ գիտեմ ու տեսնում եմ, որ ինչքան ձիշովկա «հայրենասեր» ու նախկին հանցագործ բանդայի անդամ կա, հենց ուզում է ապացուցել, որ ինքը էլ դու սուս հայրենասեր է, ազգի քթի տակ Դրոյի ու Նժդեհի անուններն է թափ տալիս։
Ուրեմն, երկու տարբերակ կա. կամ՝ կանգնում ու ասում եք, որ Դրոն ու Նժդեհն էլ էին դավաճան, կամ ասում եք, որ ինչպես Դրոն ու Նժդեհն են հերոս, էնպես էլ հերոս է Նիկոլ(այ) Փաշինյանը։

Կամ էլ՝ ռեխներդ փակում եք ու տեղներդ վեր եք ընկնում։
Իսկ հիմա ինչ որ անում եք՝ հրճվելով Հայաստանի իշխանությունների դեմ սանձազերծված ռուսական մամուլի հաչոցների վրա, ամենաիսկական, յուղը վրան ԴԱՎԱՃԱՆՈՒԹՅՈՒՆ է, ա՛յ անինքնասեր փալաս իշի տղերք ու աղջկերք։

Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!