Գագիկ Ծառուկյանը Կենդանաբանական այգուն սպիտակ առյուծ նվիրեց. տեսանյութ

Բոլորին է հայտնի , որ <<Բարգավաճ Հայաստան>> կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը կենդանիներ շատ է սիրում և անձամբ է հոգ տանում դրանց մասին: Գագիկ Ծառուկյանը ֆեյսբուքյան պաշտոնական էջում վերջերս հրապարակել էր տեսանյութեր, որտեղ ինքը կերակրում  է եզակի ցեղատեսակի սպիտակ առյուծներ:

Նրա համոզմամբ յուրաքանչյուրը պետք է հոգ տանի շրջակա միջավայրի ու կենդանական աշխարհի մասին, նա ինքը սիրով  կերակրում է իր նորածին ալբինոս կորյունների եռյակին :Ծառուկյանը իր վերջին գրառման մեջ նշել էր, որ երեխաների միջազգային օրվա կապակցությամբ սպիտակ առյուծ է նվիրելու Կենդանաբանական այգուն և ահա այսօր Գագիկ Ծառուկյանի  որդին Կենդանաբանական այգուն փոխանցեց սպասված նվերը:

Ծառուկյանի կարծիքով այգու նոր բնակիչը կստիպի երեխաներին էլ ավեի շատ սիրել բնությունը:

Կենդանաբանական այգում ճերմակ առյուծը,որին հայտնի մուլտֆիլմի հերոսներից մեկի անունով  Սիմբա են կոչել,  առանձնացվել է մյուս առյուծներից, իսկ այգու տնօրենը շնորհակալություն հայտնելով յուրահատուկ նվերի համար ՝ հույս  է հայտնում, որ Սիմբան հաջողություն կբերի Կենդանաբանական այգուն, այցելուների հոսքն էլ կավելանա, քանի որ Սիմբան իր տեսակի մեջ եզակի է:

Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!