Երիտասարդների գլխին կրակ թափելը մոռացած, այրվող գազը հելիումի տեղ շփոթած մարդիկ մեղադրում էին տեղեկատվական և վիրուսային համաշխարհային համաճարակի դեմն առնող իշխանություններին ինչ-որ բան սխալ անելու մեջ

Բժիշկ Հայկ Մանասյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

Երիտասարդների գլխին կրակ թափելը մոռացած, այրվող գազը հելիումի տեղ շփոթած մարդիկ մեղադրում էին տեղեկատվական և վիրուսային համաշխարհային համաճարակի դեմն առնող իշխանություններին ինչ-որ բան սխալ անելու մեջ

«Սրանից մի քանի տարի առաջ էր։

Հոգնած, տանջված, անցյալ օրվա հերթապահությունից հետո մի ցերեկ էլ աշխատած հասել էի տուն, այն է ուզում էի փռվել տեղաշորին… զանգեցին։

— Եթե կարող ես, շտապ հիվանդանոց արի, օգնող ձեռքը չի խանգարի։

Փուչիկների դեպքն էր:

Հրապարակում ՀՀԿ հանդիսության ժամանակ փուչիկները հելիումով լցնելու փոխարեն այրվող գազով էին լցրել։ Մեկը չգիտեմ ինչից պայթել այրվել էր, ու էդպես այրումը տարածվել էր կրակ թափելով երիտասարդ ակտիվիստների գլխին։

Հասա հիվանդանոց։

Երիտասարդների գլխին կրակ թափելը մոռացած, այրվող գազը հելիումի տեղ շփոթած մարդիկ մեղադրում էին տեղեկատվական և վիրուսային համաշխարհային համաճարակի դեմն առնող իշխանություններին ինչ-որ բան սխալ անելու մեջ

Մեր բաժանմունքում լիքը այրվածքով հիվանդներ էին, թեթև և միջին աստիճանի։Ալերգոլոգ, երիկամաբան, լյարդաբան, վիրաբույժ կապ չուներ, բոլորն օգնություն էին ցույց տալիս, բուժքույրեր էին եկել հարևան բաժանմունքներից։

Հիմնական անելիքը վերքերի մաքրում, մշակում, վիրակապումն էր, և ցավազրկումը։

Երիտասարդների գլխին կրակ թափելը մոռացած, այրվող գազը հելիումի տեղ շփոթած մարդիկ մեղադրում էին տեղեկատվական և վիրուսային համաշխարհային համաճարակի դեմն առնող իշխանություններին ինչ-որ բան սխալ անելու մեջ

Վերջինը մի քիչ վատ էինք անում, որովհետև Հայաստանում ընդհանրապես ցավը չի դիտվում որպես բացարձակ պրոբլեմ ինչպես արյունահոսությունն է կամ ասենք ուշագնացությունը։

Բայց վիրավոր երիտասարդները շատ համարձակ էին, ինքնավստահ, ոգեղեն։

Գրեթե ոչ ոք չէր նվնվում ու տզտզում։

Ավելի շատ մտածում էին ծնողների մասին, մեկը վախենում էր, որ վրան կզայրանան, մյուսը մտահոգ էր որ կհուզվեն, կվատանան։

Երիտասարդների գլխին կրակ թափելը մոռացած, այրվող գազը հելիումի տեղ շփոթած մարդիկ մեղադրում էին տեղեկատվական և վիրուսային համաշխարհային համաճարակի դեմն առնող իշխանություններին ինչ-որ բան սխալ անելու մեջ

Մի քանիսն իրենց ընկերներից էին հետաքրքրվում, ովքեր եղել էին դեպքի վայրում, ,սակայն տեղափոխվել էին ուրիշ հիվանդանոցներ։

Ու զարմանալի էր, որ գրեթե չկար մի երիտասարդ, ով սեփական առողջության համար խուճապի մատնվեր։

Մի խոսքով, հիվանդ ու բժիշկ մեկ մարդու պես ապրեցինք այդ փորձությունը, անցանք։

Տարիներ անց, երբ այլևս ուրիշ ժամանակներ էին, երբ պետության ղեկը մեկ ուրիշն էր վերահսկում, երիտասարդների գլխին կրակ թափելը մոռացած, այրվող գազը հելիումի տեղ շփոթած մարդիկ մեղադրում էին տեղեկատվական և վիրուսային համաշխարհային համաճարակի դեմն առնող իշխանություններին ինչ որ բան սխալ անելու մեջ։

Կյանք է, ամեն բան պատահում է։ Թե փուչիներն էին սիկտիրչի թեմա, որն անցավ գնաց գրեթե անհետևանք, թե սա, որին կխորխենք կգնա։

Թումանյանի ասած, խոչաղ կացեք…»

Понравилась статья? Поделиться с друзьями: