Եվ դո՞ւ ես խոսում ժողովրդավարությունից, երբ երկու տարի առաջ սեռժիկ սարգսյանի ստվերից վախեցար ու չմիացար Նիկոլ Փաշինյանի պայքարին

Ալիս Սողոմոնյանը ֆեյբուքյան իր էջում գրել է․

Եվ դո՞ւ ես խոսում ժողովրդավարությունից, երբ երկու տարի առաջ սեռժիկ սարգսյանի ստվերից վախեցար ու չմիացար Նիկոլ Փաշինյանի պայքարին

ՍԱԴՐԻՉՆԵՐԸ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎՈՒՄ
Նրանք՝ այդ սադրիչները, հանցագործ ճանապարհով հարստություն կուտակած հովանավորներ ունեն դրսում, որոնց կողմից ուղղորդվում են՝ բարոյական ու հոգեբանական անսահման սադրանքներ իրագործել Ազգային ժողովի մեծամասնության նկատմամբ: Դրսի ազգադավ հովանավորներ կոչվածները երկու տարի առաջ այս օրը քաղաքական աղբանոց նետված նախկին թալանչիներն են, որոնք իրենց վարձակալած բազմաթիվ կայքերով, հեռուստաընկերություններով, թերթերով ստահոտ լուրեր տարածելով՝ շարունակ բարոյական սադրանքների են ենթարկում ԱԺ-ում մեծամասնություն կազմող պատգամավորներին: Նրանց թունավոր նպատակն է քայքայել մեծամասնության և ժողովրդի միջև եղած վստահությունը: ԱԺ-ում իրենց դրածոների միջոցով դա արվում է ժողովրդի մոտ իբր նրա ցավերով մտահոգվածի կեցվածքով:

Եվ դո՞ւ ես խոսում ժողովրդավարությունից, երբ երկու տարի առաջ սեռժիկ սարգսյանի ստվերից վախեցար ու չմիացար Նիկոլ Փաշինյանի պայքարին

Շատ հեշտ է դժբախտության մեջ հայտնված (իսկ կորոնավիրուսի առկայությունն ինքնին դժբախտություն է բերում աշխատանքը ժամանակավորապես կորցրածներին) մարդկանց մեջ բացասական տրամադրություն առաջացնել հանդեպ գործող իշխանությունը: Նրանք՝ այդ սադրիչները, համառորեն չեն նկատում արդեն մեկ ու կես տասնյակից անցնող այն ծրագրերը, որոնք կառավարությունն իրագործում է՝ մեղմելու ճգնաժամի ազդեցությունը: Նրանց պետք չի դա նկատել, նրանց պետք է ժողովրդին լարել ներկա իշխանության դեմ: Արտաքուստ չնկատվող այս նենգ մոտեցումը քողարկվում է ժողովրդասիրության շղարշով:

Այս պահվածքն ունեցողի տիպիկ օրինակը գունափոխ էդմոն մարուքյան կոչված պատգամավորն է, «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավարը: Նրա սադրանքների տիպիկ օրինակներից մեկը մենք տեսանք այսօր Ազգային ժողովում: Մարդկանց նյարդերի հետ վտանգավոր խաղը սադրիչ մարուքյանի մոտ շատ հեշտ է ստացվում՝ սուտ ինֆորմացիա գցել, «Իմ քայլը» խմբակցության պատգամավորի ելույթին քամահրանքով վերաբերվել, որից, բնականաբար, այդ խմբակցության մեկ այլ պատգամավորի համբերությունը հատում է, և տեղից արդարացի դիտողությունը պատրաստ է:

Եվ դո՞ւ ես խոսում ժողովրդավարությունից, երբ երկու տարի առաջ սեռժիկ սարգսյանի ստվերից վախեցար ու չմիացար Նիկոլ Փաշինյանի պայքարին

Ահա սա էլ պետք է մարուքյանին, և վերջինս, քուչի շների գզվռտոցի մասնակցի տրամաբանությամբ պիտի իջնի ամբիոնից ու փորձի մոտենալ արդարացի դիտողության հեղինակին: Եվ… սադրանքը պատրաստ է, որի արդյունքում Ազգային ժողովին ոչ հարիր քաշքշուկը սկսվեց: Մեկն հարցնի, թե՝ այ մարուքյան, այդ ի՞նչ վստահությամբ էիր Արցախյան պատերազմի բովով հաղթանակով անցած ազատամարտիկին մոտենում: Մոտենում էիր, որ ի՞նչ անեիր: Դու չնմանվեցի՞ր քուչեքի շների գզվռտոցի մեջ այն շնիկին, որ հետո պիտի հաչա, թե՝ «թաքուն մեջքիս խփել են»:

Հետո էլ լրագրողների առաջ պոզա ես ընդունում ու հանդիսավոր քո «մեծավարի խոսքն» ասում, թե՝ «Ոտնահարվել են ժողովրդավարության հիմքերը»: Եվ դո՞ւ ես խոսում ժողովրդավարությունից, երբ երկու տարի առաջ սեռժիկ սարգսյանի ստվերից վախեցար ու չմիացար Նիկոլ Փաշինյանի սկսած իսկական ժողովրդավարության համար պայքարին: Հիմա էլ քո սարքած միջադեպը հեղափոխության առաջնորդի, այսինքն Նիկոլ Փաշինյանի պրոբլեմն ես համարում: Դու պրոբլեմներ չունես, դու միայն անհամ ու անպտուղ խոսել գիտես: Մարդու ծիծաղն է գալիս, երբ ասում ես, թե միջադեպի քաղաքական հետևանքներին ես սպասում ու նոր կորոշես՝ նորից մտնե՞ս Ազգային ժողովի շենք, թե՞ չէ:

Եվ դո՞ւ ես խոսում ժողովրդավարությունից, երբ երկու տարի առաջ սեռժիկ սարգսյանի ստվերից վախեցար ու չմիացար Նիկոլ Փաշինյանի պայքարին

Դե լավ, է, մարուքյան, ձևեր մի թափիր, քեզ այդ աթոռին սոսնձել են, որ դու այդ հանցագործների հրամանով ինքնասիրությունդ կորցրած քննադատես ժողովրդավար ներկա իշխանությանը: Առայժմ դա՛ է քո կոչումը և ինչքան հաճախ աղմկես, այնքան նրանց մոտ «հեղինակությունդ» կբարձրանա: Եվ այսօր, քո «լուսավորներով» լքելով ԱԺ դահլիճը, երևի սպասում ես, թե պիտի քո դուռը գան ու ասեն. «մարուքյան ջան, խնդրում ենք քո ներկայությամբ շքեղություն բերես ԱԺ դահլիճին»:Չսպասես, մարուքյան: Դու ավելի լավ է սպասես, թե քեզ ինչ խորհուրդ կտան դրսի քո ոչ ու փուչ հովանավորները, որոնք քեզ խամաճիկի պես խաղացնում են՝ թևերդ ու ոտքերդ բարձրացնել-իջեցնելով: Շա՜տ մեղք ես, է՜, մարուքյան: Փաշինյանն այսօր քեզ և քեզ նմաններին շատ լավ բնութագրեց. «սեռժական, քոչարյանական բանդայի խորհրդարանական սպասարկուներ»:

Եվ դո՞ւ ես խոսում ժողովրդավարությունից, երբ երկու տարի առաջ սեռժիկ սարգսյանի ստվերից վախեցար ու չմիացար Նիկոլ Փաշինյանի պայքարին

Իսկ ժողովուրդը, որ հազիվ ազատվել է այդ բանդայից, շատ լավ է հասկանում, որ գույքի բռնազավթման օրենքի ուժը տակնուվրա է արել անցյալ թալանչիների հոգիները, և վերջիններս քեզ նման մանկլավիկներին հրահանգել են ուժեղացնել ճնշումները իշխանության, մասնավորապես ԱԺ մեծամասնության դեմ:
Անհույս փորձեր: Եվ, դատելով վարչապետ Նիկոլ Փաշինյանի կոշտ ու հստակ արձագանքից, ներում չի լինելու նրանց, ովքեր փորձում են սեպ խրել իշխանության ու ժողովրդի միջև:

Եվ դո՞ւ ես խոսում ժողովրդավարությունից, երբ երկու տարի առաջ սեռժիկ սարգսյանի ստվերից վախեցար ու չմիացար Նիկոլ Փաշինյանի պայքարին

Հ.Գ. Սիրելի ժողովուրդ, մարուքյան կոչվող այս անդուր կերպարը փորձեց փչացնել Շուշիի ազատագրման տարեդարձի մեր տրամադրությունը: Այսօր նաև Թավշյա հեղափոխության երկրորդ տարեդարձն է: Խորհրդանշակա՞ն է, որ Շուշիի ազատագրության օրը համընկնում է մերժված սեռժիկին տապալելու՝ ոչ պակաս կարևոր հաղթանակի օրվա հետ: Այո, խորհրդնշական է, ինչպես խորհրդանշական է, որ մայիս ամիսը մեր հաղթանակների ամիսն է, մեր Եռատոնի՛ ամիսը: Այդ սրբապիղծ մարուքյան կոչվածի նման ովքեր էլ գան, չի՛ ստացվելու նրանց սադրանքը: Վստահ եմ, որ ժողովուրդը հավատում է ներկա իշխանությանը և այդ հավատով էլ սատարում ու սատարելու է նրան: Ուրեմն, այսօրվա տարեդարձների լավ տրամադրությամբ շարունակենք մեր գործը, իսկ սադրիչները թող շարունակեն վնգստալ:
ԱԼԻՍ ՍՈՂՈՄՈՆՅԱՆ

Понравилась статья? Поделиться с друзьями: