Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է բոլորին ֆանտաստիկ նորության առիթով

Ն. Փաշինյանը ֆեյսբուքյան հրապարակմամբ շնորհավորել է բոլորին մի կարևոր առիթով: Նա գրել է, որ տեսախցիկները ֆիքսել են ընձառյուծ, որը բացառիկ հանդիպող կենդանիների թվին է պատկանում, ուստի նորահայտ փաստը հրաշալի է ու հրաշք է:

Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է բոլորին ֆանտաստիկ նորության առիթով

Այս տեսակի ընձառյուծի գոյության մասին խոսակցությունները սկսել են շրջանառվել դեռևս անցնող տարվա աշնանը: Առկա կասկածներում հավաստիանալու համար հատուկ տեսախցիկ է տեղադրվել, որն էլ ի վերջո կարողացել է հաստատել առկա կասկածները:

Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է բոլորին ֆանտաստիկ նորության առիթով

Արդեն հիսուն տարի է, կենդանին չէր երևում Տավուշի մարզում: Կեսդարյա բացակայությունից հետո նա ի վերջո վերադարձել է այնտեղ:

Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է բոլորին ֆանտաստիկ նորության առիթով

Հայտնի է, որ կենդանին շրջում է Ենոքավանի տարածքում: Այս հազվադեպ գոյությունը մեր տարածաշրջանում որքան ֆանտաստիկ իրողություն է, նույնքան էլ զգուշանալու առիթ է, ուստի հարկավոր է որոշակի զգուշավորություն պահել մասնավորապես այդ տարածաշրջանում:

Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է բոլորին ֆանտաստիկ նորության առիթով

Զգուշավորություն պահելու հանգամանքը պարտադիր է՝ հաշվի առնելով, որ կենդանին մարդկանց վրա հարձակվելու սովորություն ունի:

Ընձառյուծը՝ Տավուշում

🐆50 տարվա դադարից հետո ընձառյուծը վերադարձել է Տավուշի մարզ❗️🗺Տավուշի մարզի Ենոքավան գյուղի տարածքում տեսախցիկներն ընձառյուծ են նկարահանել։Ավելի վաղ՝ 2019 թվականի նոյեմբերի 19-ին, լուրեր էին տարածվել, որ Ենոքավանի բնակիչներից մեկի վրա ընձառյուծ է հարձակվել: Հետագայում հարձակումից տուժած գյուղացու հագուստից որպես նմուշ վերցված կենդանու մազերի լաբորատոր հետազոտությունը, որը կատարվել էր Գերմանիայում, 99% ճշտությամբ հերքել էր ընձառյուծի հարձակման փաստը: Դաշտային հետազոտությունների արդյունքում նույնպես ընձառյուծի գոյության փաստ չէր հայտնաբերվել։📌Այսպիսով, կարող ենք արձանագրել, որ 50 տարվա դադարից հետո ընձառյուծը վերադարձել է Տավուշի մարզ։ Կենդանուն վերջին անգամ տարածքում տեսել էին 1970-ական թվականներին։ Տավուշը դարձավ թվով չորրորդ մարզը Հայաստանում, որտեղ ընձառյուծ է բնակվում։📸Լուսանկարներն ու տեսանյութը՝ WWF Armenia-ի։

Опубликовано ՀՀ շրջակա միջավայրի նախարարություն Ministry of Environment of Armenia Четверг, 7 мая 2020 г.

Понравилась статья? Поделиться с друзьями: