Միայնակ և լքված․ նա նշում էր 70-ամյակը, սակայն ո՛չ որդին, ո՛չ դուստրը չեկան և չշնորհավորեցին

Աննա Պետրովնան մահճակալին նստած լաց էր լինում։ Բանն այն է, որ նա նշում էր 70-ամյակը, սակայն ո՛չ որդին, ո՛չ դուստրը չեն գնացել շնորհավորելու։

Միայնակ և լքված․ նա նշում էր 70-ամյակը, սակայն ո՛չ որդին, ո՛չ դուստրը չեկան և չշնորհավորեցին

Հարևանուհին փոքրիկ նվեր է նվիրեց, իսկ ծերանոցի սանիտարուհին անգամ այդ կապակցությամբ խնձորներ բաժանեց։

Ամեն ինչ սկսվեց նրանից, երբ Աննա Պետրովնան բնակարանը նվիրեց որդուն։ Հարսի հետ վատ հարաբերությունների պատճառով որդին նրան այստեղ է տեղափոխել՝ ասելով, որ մեկ ամսից հետ կտանի։ Սակայն արդեն երկու տարի է՝ Աննա Պետրովնան այստեղ է։

Մեկ ամիս անց Աննա Պետրովնան տուն զանգահարեց, օտար մարդիկ պատասխանեցին։ Պարզվեց, որ որդին տունը վաճառել է։ Այժմ նա չգիտեր՝ որտեղ կարող է գտնել որդուն։ Աննա Պետրովնան լաց էր լինում, բայց գիտեր, որ զուր է՝ իրեն էլ տուն չեն տանի։ Սակայն ամենավիրավորականը՝ նա նեղացրել էր դստերը, հանուն որդու երջանկության։

Միայնակ և լքված․ նա նշում էր 70-ամյակը, սակայն ո՛չ որդին, ո՛չ դուստրը չեկան և չշնորհավորեցին

Աննա Պետրովնան գյուղում է ապրել, սակայն ամուսնու հետ քաղաք է տեղափոխվել։ Վթարի հետևանքով ամուսինը մահացել է, և նա միայնակ է մեծացրել երկու երեխայի։

Հետագայում որդին վատ պատմության մեջ է ընկնում, նա ստիպված է լինում գումար պարտքով վերցնել, որը երկու տարի մարել է։ Իսկ դուստրը՝ Դաշան, տեղափոխվում է ապրելու մի տղամարդու հետ, որի երեխան տառապում էր նույն հիվանդությամբ, ինչ իրենը։

Միայնակ և լքված․ նա նշում էր 70-ամյակը, սակայն ո՛չ որդին, ո՛չ դուստրը չեկան և չշնորհավորեցին

Երբ Աննայի կենակիցը հիվանդանում է, նա մորը խնդրում է բնակարանը գրավ դնել և գումար վերցնել բուժման համար։ Աննա Պետրովնան մերժում է․ չէ՞ որ հարազատ որդուն գումարն առավել անհրաժեշտ էր։ Դուստրը վիրավորվում է և ասում, որ մոռանա իր մասին։ Եվ արդեն 20 տարի է նրանք չեն շփվում։

Հանկարծ Աննա Պետրովնան լսում է, թե ինչպես է մեկն իրեն դիմում․ «Մայրի՛կ»։ Դուստրն էր՝ Դաշան։

Նա ասաց, որ երկար է մորը փնտրել, սակայն եղբայրը հասցեն չէր տալիս։

Դաշան ապրում էր ծովափին։ Նա մորն ասաց, որ եկել է նրան իրենց տուն տանելու։

Աննան գրկեց դստերը և սկսեց լաց լինել։ Բայց դրանք ուրախության արցունքներ էին։

Понравилась статья? Поделиться с друзьями: