Հեշտ և արագ պատրաստվող լավաշով և մսով հյութալի պիրոգ

Այս պիրոգն իսկական գյուտ է հավերժ բազմազբաղ կանանց համար, որոնք պետք է հասցնեն աշխատանքի գնալ, երեխաներին զբաղեցնել և խոհանոցում էլ ցանկանում են միշտ բարձունքի վրա մնալ։

Հեշտ և արագ պատրաստվող լավաշով և մսով հյութալի պիրոգ

Այս բաղադրատոմսն, անկասկած, ձեր ամենասիրելիներից մեկը կդառնա. առանց ալյուրի, առանց խմորիչի այս պիրոգը կատարյալ է բոլոր առումներով՝ ախորժելի տեսք, հյութեղ համ, արագ պատրաստվող և շատ էժան։

Դե, սկսենք։

Բաղադրիչերը

  • 3 բարակ լավաշ
  • 800 գրամ ցանկացած խճողակ
  • 300 գ պինդ տեսակի որևէ պանիր
  • 2 ձու
  • 150 մլ 20%-անոց սերուցք
  • Աղ, պղպեղ՝ ըստ ճաշակի

Խճողակը տապակում ենք ձեթի մեջ։

Հեշտ և արագ պատրաստվող լավաշով և մսով հյութալի պիրոգ

Ջեռեփուկի ամանի մեջ կարագ ենք քսում կամ պերգամենտի թուղթ փռում։

Հեշտ և արագ պատրաստվող լավաշով և մսով հյութալի պիրոգ

Լավաշը դնում ենք սեղանի վրա, երկայնքով մի քիչ խճողակ ենք լցնում, վրան՝ քերած պանիր և ռուլետի նման փաթաթում ենք։

Հեշտ և արագ պատրաստվող լավաշով և մսով հյութալի պիրոգ

Հերթով այսպես փաթաթում ենք երեք լավաշները։ Ռուլետին խխունջի ձև ենք տալիս և դնում ձևամանի կենտրոնում։ Նույն ձևով շարունակում ենք շարել մնացած լավաշները։

Հեշտ և արագ պատրաստվող լավաշով և մսով հյութալի պիրոգ

Լավաշները ձևամանի մեջ խխունջաձև տեղավորելուց հետո վրան ձվային խառնուրդն ենք լցնում և վրան լցնում մնացած պանիրը։

Հեշտ և արագ պատրաստվող լավաշով և մսով հյութալի պիրոգ

Ախորժելի պիրոգը տաք ջեռոցն ենք դնում 180 աստիճանի տակ 20 րոպեով։ Եթե ցանկանում եք, որ պիրոգի վերևի հատվածն ավելի հյութեղ լինի, վրան լոլիկի բարակ շերտեր եք դնում, դրանց վրա էլ քերած պանիր լցնում և նոր դնում ջեռոցը։

Բարի ախորժակ։

Понравилась статья? Поделиться с друзьями: