Հայաստանում կորոնավիրուսային հիվանդության 2386 դեպքից 320-ը արձանագրվել է բուժաշխատողների մոտ

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

Հայաստանում կորոնավիրուսային հիվանդության 2386 դեպքից 320-ը արձանագրվել է բուժաշխատողների մոտ

Քանի որ այս հարցը հաճախ է հնչում, տեղեկացնեմ, որ կորոնավիրուսային հիվանդության 2386 դեպքից 320-ը կամ մոտ 13.4%-ը արձանագրվել են բուժաշխատողների մոտ։

Սա իհարկե շատ ցավալի, սակայն, կարելի է ասել, անխուսափելի երևույթ է։

Հայաստանում կորոնավիրուսային հիվանդության 2386 դեպքից 320-ը արձանագրվել է բուժաշխատողների մոտ

Հավանաբար կարող եք պատկերացնել, թե ինչ դժվար է առողջապահական համակարգի համար, երբ պետք է բուժես կամ մեկուսացնես այն մարդուն, ով ինքը պետք է բուժի կորոնավիրուսային հիվանդությամբ պացիենտներին։ Եվ հաշվի առնելով հիվանդության բավականին երկար տևողությունը բուժաշխատողները շատ երկար ժամանակ չեն կարողանում աշխատել։

Հայաստանում կորոնավիրուսային հիվանդության 2386 դեպքից 320-ը արձանագրվել է բուժաշխատողների մոտ

Բարեբախտաբար, մահվան ելքով դեպքեր բուժաշխատողների շրջանում չեն արձանագրվել՝ շնորհիվ նաև առողջապահության նախարարության այն ցուցման, որ 60-ից բարձր տարիքով և քրոնիկ հիվանդություններով բուժաշխատողները առավելագույնս մնան տանը։ Սա իհարկե կրկին բարդացնում է իրավիճակը, քանի որ բազմաթիվ բուժաշխատողներ չեն կարողանում օգնել իրենց առավել երիտասարդ ու առողջ գործընկերներին պայքարել պացիենտների կյանքի համար՝ ավելի մեծացնելով վերջիններիս ծանրաբեռնվածությունը և վտանգը, որի մեջ նրանք աշխատում են։

Понравилась статья? Поделиться с друзьями: