94-ամյա Հրանուշ մայրիկը հաղթահարել է կորոնավիրուսը և դուրս գրվել հիվանդանոցից

Այվածքաբանության ազգային կենտրոնի տնօրեն Գևորգ Սիմոնյանը բարի լուր է հայտնել:

94-ամյա Հրանուշ մայրիկը հաղթահարել է կորոնավիրուսը և դուրս գրվել հիվանդանոցից

Ֆեյսբուքյան իր էջում Գևորգ Սիմոնյանը տեղեկացրել է, որ 94-ամյա տիկինը հաղթահարել է կորոնավիրուսը և դուրս է գրվել:

«Երեկ բուժման բարեհաջող ավարտից հետո դուրս գրվեց Հայաստանում մինչև օրս հաստատված Covid-19-ով ամենատարեց պացիենտը՝ 94-ամյա Հրանուշ մայրիկը»,-նշել է նա:

94-ամյա Հրանուշ մայրիկը հաղթահարել է կորոնավիրուսը և դուրս գրվել հիվանդանոցից
Հիշեցնեք՝ Հայաստանում կորոնավիրուսով վարակված 70 տարեկանից բարձր շուրջ 50 քաղաքացի հաղթահարել է հիվանդությունը և դուրս է գրվել: Ապրիլի 21-ի դրությամբ ապաքինված 70-ից բարձր տարիքի անձանց շրջանում ամենատարեցը 1927 թվականին (93 տարեկան) ծնված կին էր:

Понравилась статья? Поделиться с друзьями: