Ճավիկ Տոլմա․ նրբահամ ու հետաքրքիր տոլմայի տարբերակ մեր Ազգային խոհանոցից

Ճավիկ տոլման ընդունված ազգային տոլմայի տարատեսակ է, որն ուն նուրբ համ ու պատրաստման հետաքրքիր եղանակ: Այն հրաշալիորեն զարդարում է ցանկացած տոնական սեղան:

Ճավիկ Տոլմա․ նրբահամ ու հետաքրքիր տոլմայի տարբերակ մեր Ազգային խոհանոցից

Որպես խճողակ այս դեպքում նախընտրությունը տրվել է հավի կրծքամսին, սակայն ընդունելի է նաև տավարի մսի տարբերակը: Նախապատվությունը տալ սոխ ու սխտորի առատությանը: Բոլոր միջուկային բաղադրիչները փոխադրել խառնիչ (միքսեր): Միասին խառնել: Հետո նաև կարելի է դարձյալ մանրատած կանաչի լցնել:

Խճողակին կարելի է նաև թրջած բլղուր ավելացնել, կարելի է՝ ոչ: Այստեղ պարտադիր բաղադրիչ է սարի ծիթրոնն ու սումախը: Վերջինս հաճելի թթվաշություն է ավելացնում ուտեստին:

Փաթաթելու համար վերցնում ենք բավականին լայն ճավկի թուփ: Թուփ ընտրելիս նախապատվությունը տալ առավել մատղաշ թփերին: Այն եռ գալուց հետո կծկվում, փոքրանում է:

Տոլման մատուցելիս կարելի է զուգակցել թթվասերի և այլ համեմունքների հետ: Քայլաշարն առավել մանրամասն՝ ստորև:

Понравилась статья? Поделиться с друзьями: