Հրաշք․ կորոնավիրուսով հիվանդ կինը կոմայի մեջ առողջ երեխա է ունեցել

Կորոնավիրուսյան ախտով վարակված ամերիկուհին առողջ երեխա է ունեցել՝ արհեստական կոմայի մեջ գտնվելով, գրում է The Sun-ը։ Նյու Ջերսի նահանգի Յունիոն Սիթի քաղաքի 40-ամյա բնակչուհին՝ Ջոաննա Մենդոզա Չանկայը մարտի 20ին հիվանդանոց է դիմել փաստաթղթային գործերով ու այդ ժամանակ բժիշկները նկատել են կնոջ հազը։

Հրաշք․ կորոնավիրուսով հիվանդ կինը կոմայի մեջ առողջ երեխա է ունեցել

Չանկային թեստավորել են և հայտնաբերել կորոնավիրուսյան ախտ։ Հղիության 26-րդ շաբաթին գտնվող Մենդոզայի վիճակն օրեր անց վատացել է, Չանկայի բժշկներն ստիպված են եղել արագ կեսարյան հատում անել։ Չանկային արհեստական կոմայի մեջ են մտցրել, և մարտի 30-ին ծնվել է փոքրիկ Սիոնը։

Հրաշք․ կորոնավիրուսով հիվանդ կինը կոմայի մեջ առողջ երեխա է ունեցել

Սիոնն ընդամենը 800գրամ էր կշռում, նրան նորածինների համար նախատեսված բաժին էին տեղափոխել։ Բարեբախտաբար, փոքրիկը կորոնավիրուսյան ախտով վարակված չի եղել։

Հրաշք․ կորոնավիրուսով հիվանդ կինը կոմայի մեջ առողջ երեխա է ունեցել

Փոքրիկի մայրը՝ Ջոաննան, կոմայից դուրս է եկել ապրիլի տասներեքին։ Նա շատ շնորհակալ է բժիշկներին՝ իր և իր փոքրիկի կյանքը փրկելու համար։ Չանկայը փոքրիկին կտեսնի հուլիսին, երբ Սիոնը պետք է ծնվեր, քանզի հիմա բալիկը հատուկ բաժանմունքում է։

Понравилась статья? Поделиться с друзьями: