Չլիներ Լենինի սխալը, այսօր չէր լինի Թուրքիան, իսկ Հայաստանը կլիներ հզոր պետություն. Ժիրինովսկին սենսացիոն մանրամասներ է հայտնում

Ռուսաստանի Լիբերալ-դեմոկրատական կուսակցության ղեկավար Վլադիմիր Ժիրինովսկին ճշգրիտ նկարագրել է անցած դարակզբում տեղի ունեցածը, ու արդարացի եզրակացության հանգել` չլիներ Լենինի սխալը, այսօր չէր լինի Թուրքիան, իսկ Հայաստանը կլիներ հզոր պետություն:

«Եթե չլիներ 1917թվականի ռուսական հեղափոխությունը, ապա Կովկասյան բանակը կգրավեր Կոստանդնուպոլիսը:

Բայց բանակին հետ են կանչում, ու բոլշևիկյան Ռուսաստանը դուրս է գալիս պատերազմից:

Նույն ընթացքում հույներն ու իտալացիները շարունակում էին ջարդել թուրքերին:

Մենք չպետք է խանգարեինք ու պետք է թողնեինք, որ նրանք մինչև վերջ ջարդեին:

Սակայն Լենինը հայտարարում է` չէ’, դա Անտանտի իմպերիալիստների պատերազմն է աշխատավար թուրքերի դեմ:

Եվ օգնում է Թուրքիային` տալով զենք, ոսկի, փող:

Ահա, այսպիսի ճակատագրական, աշխարհաքաղաքական սխալներ կատարեց խորհրդային Ռուսաստանը իր գոյության հենց սկզբից:

Դա Լենինի մեղքով եղավ, ով թույլ մտքի տեր մարդ էր: Նրան դուրս էին վռնդել համալսարանից, իսկ խելացիներին չեն վտարում:

Եթե չլիներ Լենինի աշխարհաքաղաքական սխալը, ապա այսօր Թուրքիան չէր լինի, իսկ մենք կօգնեինք, որ ստեղծվեր Հզոր Հայաստան»:

Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!