Հաստատված դեպքերի թիվն աճել է․ մահ չկա․ թարմացում

Առողջապահության նախարարության նոր թարմացմամբ տեղեկանում ենք՝ այսօր գրանցվել է կորոնավիրուսյան ախտով վարակման 72 դեպք, ընդհանուր թիվը 1473 է։ Առողջացել է 24 մարդ՝ թիվը հասցնելով 633-ի։ Բարեբախտաբար, մահվան դեպք չի արձանագրվել։

Հաստատված դեպքերի թիվն աճել է․ մահ չկա․ թարմացում

Նախարարության և Արսեն Թորոսյանի հորդորներով՝ պետք է ամեն ինչ անել՝ աճի տեմպը կոտրելու համար, քանզի նման պարագայում դեպքերն անչափ շատ կլինեն։ Հատկապես խորհուրդ է տրվում զերմ մնալ ռիսկային խմբի ներկայացուցիչների հետ շփումից, քանզի մարդիկ կարող են վարակակիր լինել, բայց իմունային համակարգի ուժեղ լինելու շնորհիվ չհիվանդանալ՝ միևնույն ժամանակ վարակելով շրջապատին։

Հաստատված դեպքերի թիվն աճել է․ մահ չկա․ թարմացում

Իսկ շրջապատում կարող են թույլ իմունային համակարգ ունեցող մարդիկ լինել, որոնց համար վարակն ընդհուպ մինչև մահաբեր կարող է լինել։

Հաստատված դեպքերի թիվն աճել է․ մահ չկա․ թարմացում

Այդ պատճառով պատկան մարմիններն անվերջ հորդորում են ինքնամեկուսանալ և չշփվել ռիսկային խմբի մարդկանց հետ՝ տարեցների ու քրոնիկ հիվանդություններով մարդկանց՝ պահպանելով նրանց առողջությունն այս ծանր համավարակային իրավիճակում։

Понравилась статья? Поделиться с друзьями: