Գրիգորի Եսայանի նոր, անչափ հուզիչ երգն ու տեսահոլովակը նվիրված է հայոց մշտարթուն կարոտին

Գրիգորի Եսայանն այսօր նոր տեսահոլովակ է հրապարակել իր յութուբյան ալիքով: Երգն իր ոճային և թեմատիկ առանձնահատկություններով էականորեն տարբերվում է երգչի նախորդ երգերից: Այս անգամ երգիչն անդրադարձել է հայոց մշտարթուն կարոտին:

Գրիգորի Եսայանի նոր, անչափ հուզիչ երգն ու տեսահոլովակը նվիրված է հայոց մշտարթուն կարոտին

Երգը վերնագրված է «Կարոտել եմ»: Երգի երաժշտությունն ու խոսքերը հեղինակել է հենց ինքը՝ Գրիգորի Եսայանը: Երգիչը երգը նվիրում է մոտեցող ապրիլյան ողբերգության 105-ամյակին:

Գրիգորի Եսայանի նոր, անչափ հուզիչ երգն ու տեսահոլովակը նվիրված է հայոց մշտարթուն կարոտին

Երգում վերահնչում են արդեն քանի տարի շարունակ հայերին անհանգստացնող հարցերը, թե ինչո՞ւ են հայրերը զրկվել հայրենի հողում ապրելու իրենց իրավունքից, ինչո՞ւ են օտար ափերի հացը օրհնում:

Գրիգորի Եսայանի նոր, անչափ հուզիչ երգն ու տեսահոլովակը նվիրված է հայոց մշտարթուն կարոտին

Գրիգորի Եսայանի բարձրացրած հարցերն արդեն տարիներ շարունակ հնչում են տարբեր հարթակներից ու տարբեր առիթներով, սակայն դեռ լիարժեք կերպով պատասխանված չեն: Դրանք ուղղված են միջազգային հանրությանը և առաջին հերթին թուրքական իշխանություններին, որոնք համառորեն շարունակում են չճանաչել պատմական իրողությունը:

Առաջարկում ենք լսել այս գեղեցիկ ու հուզիչ երգը, որ բխում է յուրաքանչյուր հայի սրտից և տալ սեփական գնահատականը դրան:

Понравилась статья? Поделиться с друзьями: