Այսօր ապրիլյան քառօրյայի անմահ հերոս Կարո Համբարձումյանի ծննդյան օրն է

Այսօր ապրիլյան քառօրյայի անմահ հերոս, աշխարհազորային Կարո Համբարձումյանի ծննդյան օրն է․ նա կդառնար 61 տարեկան։ Սյունիքի մարզի Վաղատին գյուղում ծնունդ առած Կարոն իր հերոսական բնավորությամբ ոչ միայն ապրիլյան պատերազմում է փայլել, այլև արցախյան հերոսամարտի մասնակից է եղել։

Այսօր ապրիլյան քառօրյայի անմահ հերոս Կարո Համբարձումյանի ծննդյան օրն է

Նա Սիսական գնդից էր, որի կազմում մասնակցել է ամենաթեժ մարտերին։ Նրա հերոսական քայլերը գնահատվել են պատվոգրերով ու մեդալներով։ Նրա սխրանքները չեն մոռացվել զինակիցների կողմից։

Այսօր ապրիլյան քառօրյայի անմահ հերոս Կարո Համբարձումյանի ծննդյան օրն է

Կարոն կամավորներից էր, որոնք ապրիլի 4-ին թշնամու անօդաչու սարքից վթարված ավտոբուսում են զոհվել։ Նա վիրավորում էր ստացել, բժիշկները երկու շաբաթ պայքարել են նրա կյանքի փրկության համար, բայց, ցավոք, ապարդյուն։

Այսօր ապրիլյան քառօրյայի անմահ հերոս Կարո Համբարձումյանի ծննդյան օրն է

Ընկերների խոսքով՝ պատերազմական շրջաններով անցած կյանքի ընթացքում լավագույն ընկեր է եղել՝ բոլորի սրտերում հիշվելով որպես անմնացորդ նվիրվող ընկեր՝ դժվար պահին միայնակ չթողող։ Համբարձումյանն ամուսնացած էր, հինգ երեխայի հայր էր, ութ թոռնիկի պապիկ։

Понравилась статья? Поделиться с друзьями: