25 տարի առաջ այս օրը ծնունդս նշելու համար ունեի 5000 դրամ…Այսօր ունեմ շատ ավելի մեծ հնարավորություններ, մեծ շրջապատ, բայց ծնունդս չեմ կարող նշել

Այսօր ծննդյանս օրն է:
25 տարի առաջ այս օրը ծնունդս նշելու համար ունեի 5000 դրամ:

25 տարի առաջ այս օրը ծնունդս նշելու համար ունեի 5000 դրամ…Այսօր ունեմ շատ ավելի մեծ հնարավորություններ, մեծ շրջապատ, բայց ծնունդս չեմ կարող նշել

Հիշում եմ նույնիսկ կինս նեղվեց, թե ախր այ մարդ մի 20 մարդու ուտելիք ունենք, արդեն 50 հոգու կանչել ես))) Ասեցի հո ուտելու համար չեն գալիս, իմ ընկերներն են, գալիս են ուրախանանք…
Ու իրապես շատ ուրախացանք, պարեցինք, խաղացինք…
Իսկ այսօր ունեմ շատ ավելի մեծ հնարավորություններ, մեծ շրջապատ, բայց ծնունդս չեմ կարող նշել:

25 տարի առաջ այս օրը ծնունդս նշելու համար ունեի 5000 դրամ…Այսօր ունեմ շատ ավելի մեծ հնարավորություններ, մեծ շրջապատ, բայց ծնունդս չեմ կարող նշել

Ասածս ինչ է, քանի կա հնարավորություն՝ մարդ պիտի ուրախանա, վաղը չգիտես ինչ կլինի և գլխավորը երբեք էլ փողը չի: ԳԼԽԱՎՈՐԸ ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆՆ Է: Բոլորիս մաղթում եմ լիքը առողջություն
Եվ քանի որ ծննդյանս տոնը չնշելու պատճառով ֆինանսական ավելցուկ եմ տվել ու նաև երեկ, ծննդյանս նախօրեին Օգնենք Հայ Մանուկներին բարեգործական ՀԿ-ն իր հավաքված միջոցներից մոտ 1 տոննա սննդամթերք է մեզ նվիրել բաժանելու համար, որոշեցի այս անգամ էլ օգնենք սոցիալապես անապահով 300 այն ընտանիքներին, որտեղ մոտ ժամանակներս երեխայի ծննդյան տոն է նշվելու և այդ ընտանիքներին ուղարկել սննդամթերքի արկղ ու բոլորին իմ կողմից ծննդյան տորթեր:

25 տարի առաջ այս օրը ծնունդս նշելու համար ունեի 5000 դրամ…Այսօր ունեմ շատ ավելի մեծ հնարավորություններ, մեծ շրջապատ, բայց ծնունդս չեմ կարող նշել

Ըսենց համ ավելցուկ փողը չի թթվի վրես, համ ուրախությունս շատ-շատ կլինի՝ ամեն բալիկին տորթ ուղարկելով, համ էլ մի քանի տորթ թխող մի 10 օրով աշխատանք կունենա:
Սիրում եմ բոլորիդ

Բակուր Մելքոնյան

Понравилась статья? Поделиться с друзьями: