Սևակ Խանաղյանը հրապարակել է իր անիրական գեղեցիկ և չքնաղ երգն ու տեսահոլովակը

Հայազգի սիրված ու ճանաչված երգիչ Սևակ Խանաղյանը յուրահատուկ և տարբերվող ոճային ներկայացումներով իր առանձնահատուկ ձեռագիրն է մշակել: Նրա ոճը տարբերվող է ու ակնառու. այն չի կրկնում ոչ ոքի: Այս յուրօրինակության սկզբունքով էլ կառուցված է Սևակի նոր երգը:

Սևակ Խանաղյանը հրապարակել է իր անիրական գեղեցիկ և չքնաղ երգն ու տեսահոլովակը

Հայտնի է, որ Սևակը, մեծանալով հայրենիքից հեռու, այժմ առավել հաճախ հանդես է գալիս ռուսալեզու երգերով: Եզակի են Սևակի հայերեն լեզվով կատարումները:

Սևակ Խանաղյանը հրապարակել է իր անիրական գեղեցիկ և չքնաղ երգն ու տեսահոլովակը

Նոր երգն այս առումով բացառություն չէ, բայց այն բացառիկ գեղեցիկ երգ է, նորաոճ ու մեղեդային: Երգիչը երգը մատուցում է ռուսերենով: Այն անչափ մելոդիկ է ու այնքան բնականորեն է ներդաշնակվում տեսահոլովակում տեղ գտած նրբատես ու չքնաղ բնապատկերների հետ:

Սևակ Խանաղյանը հրապարակել է իր անիրական գեղեցիկ և չքնաղ երգն ու տեսահոլովակը

Սևակի նոր երգը կարոտի, սպասման մասին է: Երգի բառերն ու երաժշտությունը հեղինակել է հենց երգիչը՝ Սևակը: Տեսահոլովակում տեղ է գտել հայկական լեռնաշխարն իր բնության ողջ հմայքով, բուսականության ճոխությամբ ու զմրուխտյա կանաչով:

Понравилась статья? Поделиться с друзьями: