Առանց ջեռոցի առկայության առաջարկվում է պատրաստել հրաշալի տրյւոֆելային տորթ, որի համար պետք է ընդամնեը մի քանի բաղադրիչ:
250 մլ. եռման ջրում 200 գ. շաքարը հալեցնելուց հետո ավելացնել կես կիլագրամի չափ կաթի փոշի ըստ անհրաժեշտության: Համասեռության հասցնելուց հետո ավելացնել նաև 200 գ. կարագ ու 60 գ. կակաո, հարել մին միասեռ դառնալը:
Սննդային ցելաֆոնով պատված կաղապարային տարրայի վրա նախ շաղ տալ ստացված կրեմային մասսան:
Կրեմապատ տարրայի հատակին դասավորել որակյալ շոկոլադային փխվածքաբլիթ այնպես, որ ծածկի ողջ կրեմային մակերեսը: Թխվածքաբլիթների վրա կրկին տարածել կրեմային խառնուրդը:
Երրորդ շերտ քիչ կտարբերվի նախորդ շերտերից. այն հարկ է կառուցել բաց գույնի թխվածքաբլիթներով: Մնացած կրեմային մասսայով պատել տորթի մակերեսին ու զանգվածն ամբողջությամբ՝ փոխադրելով սառնարան, որ բաղադրիչները բավականաչափ ներծծվեն:
Ի վերջո կարելի է տորթին եթերային տեսք տալ շոկոլադային քերուկների միջոցով: