Մահվան դեպք է գրանցվել, աճել է հիվանդների թիվը․ թարմացում

Առողջապահության նախարարությունից հայտնում են՝ կորոնավիրուսյան ախտով վարակակիրների 42 դեպք՝ ընդհանուր թիվը հասցնելով 1201-ի։ Առողջացել է 44 հիվանդ՝ ընհանուր 402 հոգի։

Կա նաև բոթ․ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ում 58-ամյա հիվանդ է մահացել, ով, բացի կորոնավիրուսյան ախտից, տառապել է սուբտոտալ երկկողմանի թոքաբորբով և քրոնիկ սրտային իշեմիկ հիվանդություն, 3-րդ աստիճանի զարկերակային գերճնշում, 2-3-րդ աստիճանի ճարպակալում։ Բուժման ընթացքում ST էլևացիայով սրտամկանի սուր ինֆարկտ է ստացել։ Բժիշկները որոշել են անհապաղ ստենտավորել զարկերակը։

Ապրիլության վիրահատությունից հետո նրա մոտ շնչառական սուր անբավարարություն, դիսթրես համախտանիշ, սեպսիս ու սեպտիկ շոկ է զարգացել, ապա նաև՝ պոլիօրգանային անբավարարություն։ Հիվանդի կյանքը չի հաջողվել փրկել։

Նմանատիպ ծանր դեպքերից խուսափելու համար անպայման պետք է հետևել պարետատան հորդորներին, մնալ տանը և ինքնամեկուսանալ։ Դա է տարեցներին ու քրոնիկ հիվանդությունների տեր մարդկանց կորոնավիրուսյան ախտից պաշտպանելու միակ ձևը։

Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!