Գոռ Հակոբյանը հայտնել է երրորդ երեխայի սեռը

Դերասան, հումորիստ, երգիչ, Գյումրիի կոլորիտային աստղ Գոռ Հակոբյանը երկրպագուներին հայտնել է՝ կինը՝ նրբադեմ գեղեցկուհի Հրանուշ Մնոյանը, նրան երրորդ անգամ որդի է պարգևելու։ Ապրիլի 13-ին չքնաղ Հրանուշի ծննդյան օրն էր, որը զույգը համատեղել է երեխայի սեռը հայտնելու ինքնատիպ երեկոյի հետ։

Գոռ Հակոբյանը հայտնել է երրորդ երեխայի սեռը

Մինչ այս Գոռն իր հետևորդներին հայտնել է կնոջ երրորդ հղիության մասին՝ նշելով՝ փոքրիկը կծնվի սեպտեմբերին։ Նա այնքան երջանիկ է եղել, որ տարոսը բոլոր ապագա պապաներին է փոխանցել։

Գոռ Հակոբյանը հայտնել է երրորդ երեխայի սեռը

Զույգը, որը դաստիարակում է երկու որդի՝ 8-ամյա Վարդանին և 5-ամյա Ֆելիքսին, բազմիցս նշել է՝ երազում է աղջիկ ունենալ։ Հատկապես փոքրիկ թիթիզիկի մասին Հրանուշն է երազում, որը ցանկանում է փոքրիկ գեղեցկուհի ունենալ։

Գոռ Հակոբյանը հայտնել է երրորդ երեխայի սեռը

Այնպես որ, կարելի է ենթադրել՝ նրանց ընտանիքում չորրորդ բալիկն էլ է ծնվելու։ Բայց, ժամանակից առաջ չընկնելով, թեթև հղիություն մաղթենք նրբաոճ գեղեցկուհի Հրանուշ Մնոյանին։

 

Понравилась статья? Поделиться с друзьями: