Պարետ Ավինյանը երեք օրով փակել է համայնքը․ նոր որոշում

ՀՀ պարետ Տիգրան Ավինյանը որոշում է ընդունել փակել Արարատի մարզի Նորաշեն համայնքը՝ կորոնավիրուսյան ախտի պատճառով։ Այն փակ կլինի մինչև ապրիլի 18-ը՝ ժամը 23։59-ը։ ԶԼՄ-ների տեղեկություններով՝ պատճառն այն է, որ գյուղում բազում վարակված մարդիկ կան՝ ընտանիքներով։

Պարետ Ավինյանը երեք օրով փակել է համայնքը․ նոր որոշում

Օրերս տեղի է ունեցել հուղարկավորություն, որտեղ էլ սգացող ընտանիքը ողջ կազմով հիվանդ է եղել։ Նրանք վարակել են ցավակցելու եկած հարազատներին ու մտերիմներին։

Պարետ Ավինյանը երեք օրով փակել է համայնքը․ նոր որոշում

Հիմա բոլոր ընտանիքները հոսպիտալացված են, սակայն պետք է պարզվի նրանց շփման շրջանակը ու մեկուսացվի։ Ասում են՝ ընտանիքը ՌԴ-ից է ժամանել ու վարակն իր հետ բերել։

Պարետ Ավինյանը երեք օրով փակել է համայնքը․ նոր որոշում

Հավանաբար, այդ պատճառով էլ պարետը նման որոշում է կայացրել՝ նշելով՝ համայնք մուտք կարող է գործել միայն այնտեղ գրանցում ունեցող և փաստացի բնակվող մարդը։ Բացառություն են, իհարկե, ապրանքները մատակարարող մեքենաները, որոնք մուտք գործելիս անպայման ստուգվում են հատուկ անցակետերում։

Понравилась статья? Поделиться с друзьями: