Շնորհակալություն բուժաշխատողներին. հայ երաժիշտների յուրօրինակ շնորհակալությունը

Կառավարությունը մի գեղեցիկ ու խորհրդանշական հոլովակ է հրապարակել, որտեղ հայ երաժիշտները երաժշտական կատարմամբ իրենց շնորհակալական ժեստն են ցուցադրում բուժաշխատողներին՝ այս օրերին նրանց կատարած տիտանական աշխատանքի համար:

Շնորհակալություն բուժաշխատողներին. հայ երաժիշտների յուրօրինակ շնորհակալությունը

Հայտնի է, որ շատ նվիրյալ մասնագետներ չեն խնայում ոչինչ իրավիճակը կայուն պահելու համար: Յուրաքանչյուրն իր մասնագիտական հետաքրքրությունների և երևակայության սահմանում այս օրերին փորձում է ինքնադրսևորվել և սատար կանգնել իրավիճակը կայուն պահողներին:

Շնորհակալություն բուժաշխատողներին. հայ երաժիշտների յուրօրինակ շնորհակալությունը

Հայ երաժիշտների այս յուրահատուկ կատարումն անչափ հուզիչ է և խոսուն: Շնորհակալական կատարման համար ընտրվել է համաշխարհային հիթ դարձած «We are the world» երգը: Երգը, ինչպես հայտնի է, ունի մեծ խորհուրդ: Ջեքսոնի և Ռիչիի հեղինակած այս երգի միջոցով ժամանակին տարբեր առիթներով հսկայական գումարներ են հավաքվել և նվիրաբերվել բարեգործական նպատակներով տարատեսակ ծրագրեր ֆինանսավորելու համար:

Շնորհակալություն բուժաշխատողներին. հայ երաժիշտների յուրօրինակ շնորհակալությունը

Հոլովակի նոր՝ հայկական տարբերակը կազմվել է մի խումբ հայ երաժիշտների անհատական կատարումների հատվածների միավորումով: Այն շնորհակալության բավականին յուրահատուկ արտահայտություն է, որն առաջարկում ենք գնահատել ինքներդ:

Понравилась статья? Поделиться с друзьями: