Այսօր աշխարհահռչակ Արշիլ Գորկու ծննդյան օրն է

Այսօր ամերիկահայ աշխարհահռչակ նկարիչ Արշիլ Գորկու ծննդյան օրն է։ Արշիլ Գորկին՝ Ոստանիկ Ադոյանը, ծնվել է 1904-ի ապրիլի 15-ին՝ Վանում։ 1915ին մոր և քույրերի հետ գաղթում է Էջմիածին, ապա՝ Երևան՝ թեմական դպրոցում նկարչությունու փորագրություն ուսանելու։

Այսօր աշխարհահռչակ Արշիլ Գորկու ծննդյան օրն է

Մոր մահից հետո՝ 1920թվականին, գաղթում է ԱՄՆ՝ ավագ քույրերի մոտ՝ ընդունվելով այնտեղ Բոսթոնի նկարչական դպրոց, ապա՝ Նյու Յորքի գեղակադեմիա, որտեղ փոխել է անունը՝ դառնալով Արշիլ Գորկի։ 1933ին նա պատվերով ստեղծել է Նյու Յորքի օդանավակայանի որմնանկարը՝ ինչն իրեն մեծ հայտնիություն է բերել ԱՄՆ-ում։

Այսօր աշխարհահռչակ Արշիլ Գորկու ծննդյան օրն է

Ապրելով ԱՄՆ-ում, նա ոչ մի օր չի մոռանում հայրենիքի մասին՝ գումարով ու նկարներ ուղարկելով հաջակցություն հայերին։

Այսօր աշխարհահռչակ Արշիլ Գորկու ծննդյան օրն է

1946-ին նրա մոտ քաղցկեղ է ախտորոշվում և Գորկին վիրահատվում է, երկու տարի անց ավտովթարի ենթարկվում՝ վնասելով ողնուղեղը, ինչի պատճառով աջ ձեռքն անաշխատունակ է դառնում։ Կինը՝ Ագնես Էթել Մագրադրը, երկու փոքր դուստրերի հետ միասին, լքում է Գորկուն։ Մնալով մենակ ու չդիմանալով այդ հարվածին՝ 1948ին ինքնասպան է լինում Կոնեկտիկուտ նահանգի Շերման քաղաքում՝ 44 տարեկանում։

Понравилась статья? Поделиться с друзьями: