Առողջ և թարմ աղցան պատրաստելու հրաշալի եղանակ. գունագեղ և համեղ

Առողջարար և գունագեղ այս աղցանը միանգամայն նորություն է, իմպրովիզացիա, որն առաջացել է պահի թելադրանքով: Արդյունքը գույների և համերի համադրությամբ ներդաշնակված այս հրաշալի աղցանն է:

Նախատեսված մթերքները, որոնք բերված են կից, կտրատում ենք, մթերքների մի մասն էլ քերիչով շերտատում: Կարևոր է նշել, որ նախատեսված մթերքների մի մասը թարմ է, մի քանիսը՝ խաշած: Աղցանին առանձնահատուկ գունային երանգավորում է հաղորդում կարմիր խաշած բազուկը:

Բաղադրիչները միավորելուց, առաջարկվող համեմունքներով համեմելուց հետո հարկ է դրանք միավորել թթվասերի կամ մածունի միջոցով:

Աղցանին առանձնահատուկ համ է տալիս սխտորի հավելումը: Աղցանը խորհուրդ է տրվում հաճախակի պատրաստել՝ հաշվի առնելով դրա առողջարար հատկանիշները և հրաշալի համային որակները:

Աղցանի պատրաստման ընթացքում առաջացած հարցրերի պատասխաններն առավել մանրամասն կարող եք ստանալ կցված տեսանյութում, որտեղ հանգամանալիս բացատրություն է տրվում ամեն ինչի մասին:

Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!