10 տարուց ավել աշխատում եմ դպրոցում… Բացահայտեմ իմ աշխատավարձը…

Աղասի Միքայելյանը, անդրադառնալով պաշտոնյաների պարգևավճարների  թեմային,  ֆեյսբուքյան իր էջում գրել է.

10 տարուց ավել աշխատում եմ դպրոցում… Բացահայտեմ իմ աշխատավարձը…

Մի բան էլ գրեմ չարքաշի թեմայով ու վերջ։

10 տարուց ավել աշխատում եմ դպրոցում։ Բացահայտեմ իմ աշխատավարձը. Մեկ դասի համար պետությունն ինձ վճարում ա……..1100 դրամ։

45 րոպե չարքաշ… չէ ազիզներ, 45 րոպե թույն գործ անելու, արածս գործից մեծագույն հաճույք ստանալու, երեխեքին մի նոր բան սովորացնելու, իրենց չհասկացածից չնեղվելու ու նորից բացատրելու, ճվճվալու, ստուգողական աշխատանքի բարձր գնահատականից իրենցից առավել ուրախանալու համար վճարվում եմ 1100 դրամ մեկ դասի համար։

10 տարուց ավել աշխատում եմ դպրոցում… Բացահայտեմ իմ աշխատավարձը…

Հա, մեր պետությունը ուսուցչին քիչ ա վճարում, որ խնայված միջոցներով պետություն դառնա։ Ես իմ բաժին պետությունը սարքել ու սարքելու եմ։

Էդ իմ մոտ վատ չի ստացվում։ Ու անկախ 45 րոպեի համար վճարվող գումարից ամեն տարի օլիմպիադաներում ու ԲՈւՀ երի քննություններում թույն արդյունքներ ցույց տվող ու ինձ սենց ԴՈՒԽՈՎ խոսալու հնարավորություն տվող աշակերտներ եմ ունենալու։

Ու բոցվելու եմ Լենա Նազարյանների ու մնացած պարգևավճարներ չստանալուց տառապողների վրա:
Պաչում եմ ազիզներ։

Понравилась статья? Поделиться с друзьями: