«Ռեկորդային թվով ՊՇՌ հետազոտություններ են կատարվել»․ Արսեն Թորոսյան

Նախարար Արսեն Թորոսյանը հիանալի լուր է հայտնել։ Երեկ ռեկորդային թվով ՊՇՌ հետազոտություններ են կատարվել՝ 680 նմուշ։ Նա հրապարակել է ՀՎԿԱԿ-ի վանաձորյան մասնաճյուղի լուսանկարը, որտեղ արդեն 2 օր է, ինչ կատարվում է մոլորակը պատած կորոնավիրուսյան ախտի ախտորոշման ՊՇՌ հետազոտություններ։

«Ռեկորդային թվով ՊՇՌ հետազոտություններ են կատարվել»․ Արսեն Թորոսյան

Թորոսյանի խոսքով՝ վանաձորյան մասնայուղը, որն սպասարկում է Լոռին ու Շիրակը, բարձր մակարդակի է, սարքավորումների ու կադրերի հսկայական ներուժով։

«Ռեկորդային թվով ՊՇՌ հետազոտություններ են կատարվել»․ Արսեն Թորոսյան

Սա անչափ կարևոր է այս ծանր օրերին, երբ ողջ մոլորակը, նաև՝ մեր երկիրը տառապում է կորոնավիրուսյան արհավիրքից։ Այս օրերին օրեցօր ավելանում է վարակակիրների թիվն ու անչափ կարևոր է ճիշտ հետազոտություններն ու կանխարգելիչ աշխատանքը։

«Ռեկորդային թվով ՊՇՌ հետազոտություններ են կատարվել»․ Արսեն Թորոսյան

Չպետք է նաև մոռանալ ինքնամեկուսացման մասին, չէ որ դա իրապես կյանքեր է փրկում։ Վարակը հատկապես վտանգավոր է տարեցների ու քրոնիկ հիվանդություններով տառապողների համար, և մյուսները, անշուշտ, պետք է գիտակից լինեն ու հոգ տանեն ռիսկային խմբի առողջության մասին։

Понравилась статья? Поделиться с друзьями: