Կառավարությունն այսօր փոփոխություն է կատարել Կորոնավիրուսի հետևանքների չեզոքացման 7-րդ ծրագրում՝ ընդլայնելով շահառուների շրջանակը

ՀՀ սոցիալական հարցերով զբաղվող նախարարությունը և նախարար Զ. Բաթոյանը տեղեկացնում են, որ որոշակի փոփոխություններ են կատարվել հանրությանը տրամադրվող սոցիալական ծրագրերի բովանդակության մեջ: Փոփոխության արդյունքում ավելի է ընդլայնվել ծրագրից օգտվող քաղաքացիների շրջանակը:

Կառավարությունն այսօր փոփոխություն է կատարել Կորոնավիրուսի հետևանքների չեզոքացման 7-րդ ծրագրում՝ ընդլայնելով շահառուների շրջանակը

Եթե մինչ փոփոխությունը ծրագրում սահմանված էր, որ դրամական օժանդակություն է ստանալու այն հղի կինը, ում ամուսինը ազատվել է աշխատանքից մինչ մարտի 30-ը, ապա փոփոխված տարբերակում աշխատանք ունենալն ու դրանից ազատվելն այլևս պարտադիր պայման չէ:

Կառավարությունն այսօր փոփոխություն է կատարել Կորոնավիրուսի հետևանքների չեզոքացման 7-րդ ծրագրում՝ ընդլայնելով շահառուների շրջանակը

Բավարար է միայն այն, որ հղի կնոջ ամուսինը չունի աշխատանք: Տրամադրվող գումարի չափը 100 հազար դրամ է: Ընդ որում, ամենևին էլ պարտադիր չէ սոցիալական աջակցության կամ այլ կենտրոն այցելելը, կամ էլ որևէ փաստաթղթային խնդիրների մեջ մտնելը. ամեն ինչ համակարգված է այնպես, որ ոլորտի պատասխանատուներն իրենք են հղի կանանց մասին և նրանտ կոնտակտային տվյալները նախարարությունը վերցնելու է այն հիվանդանոցներից, ապա կապ է հաստատելու կանանց հետ:

Առաջարկում ենք ուշադիր լսել հոլովակում տրվող տեղեկատվությունը:

📣 Այսօրվանից մեկնարկել է Կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 7-րդ միջոցառման շահառուների համար վճարումների գործընթացը: Սա նշանակում է, որ ծրագրի շահառուներն արդեն այսօրվանից կարող են անձը հաստատող փաստաթղթով մոտենալ բանկեր և ստանալ իրենց հասանելիք գումարը:

Опубликовано ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն Пятница, 10 апреля 2020 г.

Понравилась статья? Поделиться с друзьями: