Ոչ մի նախարար, ու ոչ էլ պատգամավոր իրավունք չունի՛ պարգեւավճար ստանալու, քանի դեռ ժողովուրդը հացի խնդիր ունի… Ու հանկարծ որեւէ մեկի մտքով չանցնի, ինձնից Նիկոլին պաշտպանի…

Լրագրող Արթուր Հայրապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

Ոչ մի նախարար, ու ոչ էլ պատգամավոր իրավունք չունի՛ պարգեւավճար ստանալու, քանի դեռ ժողովուրդը հացի խնդիր ունի… Ու հանկարծ որեւէ մեկի մտքով չանցնի, ինձնից Նիկոլին պաշտպանի…

Որեւէ մեկը առիթից չօգտվի, ու փորձի քարոզ կարդալ գլխիս։ Ես հեղափոխություն եմ արել, (իմ չափով), ու ինձ նման շատերը, օրերով տուն չենք գնացել` ցրտին, անձրեւին, արեւի տակ..`մեր վաղվա ապագայի մասին ենք մտածել, ոչ թե պաշտոն ստանալու եւ ես, կոնկրետ ես իրավունք ունեմ իշխանությունից պահանջելու եւ բացթողումների մասին բարձրաձայնելու։

Շատերի առաջ ես ունեմ պատասխան տալու, որովհետեւ շատերն էլ իմ ոգեւորությամբ, եւ հենց իմ համար է փողոց դուրս եկել, հավստացել.. հա, եթե մեծամտություն կլինի, ուրեմն թո՛ղ որ.. Ես մենակ չեմ ապրում։ Աչքիս առաջ լիքը սոված մարդ կա՛։ Եթե ոմանք իշխանությանը քծնելու համար դոշ են տալիս, թո՛ղ իշխանությունը նախ քծնողներից զգուշանա։

Ոչ մի նախարար, ու ոչ էլ պատգամավոր իրավունք չունի՛ պարգեւավճար ստանալու, քանի դեռ ժողովուրդը հացի խնդիր ունի… Ու հանկարծ որեւէ մեկի մտքով չանցնի, ինձնից Նիկոլին պաշտպանի…

Երբ Լենա Նազարյանը մեծ-մեծ խոսում է, որ պարգեւավճար պետք է ստանան նախարարները, պատգամավորները, որովհետեւ աշխատում են այդ մարդիկ եւ պրոֆեսիոնալ են, ապա ես իրավունք ունե՞մ, «ոչ շատ աշխատողս», եւ «ոչ պրոֆեսիոնալս» ձայն, ծպտուն հանելու։ Թե՞ շատերի նման շուստրի չէի, որ մի տեղ ճխտվեի ու գլուխս ավազների տակ խոթած, ինքս իմ մասին մտածելով, հավեսով ապրեի ձեր նման։

Ոչ մի նախարար, ու ոչ էլ պատգամավոր իրավունք չունի՛ պարգեւավճար ստանալու, քանի դեռ ժողովուրդը հացի խնդիր ունի… Ու հանկարծ որեւէ մեկի մտքով չանցնի, ինձնից Նիկոլին պաշտպանի…

Չէ՛, ոչ մի նախարար, ու ոչ էլ պատգամավոր իրավունք չունի՛ պարգեւավճար ստանալու, քանի դեռ ժողովուրդը հացի խնդիր ունի։ Բա դուք եկել էիք, որ ժողովրդի մատից փուշ հանեիք, ու՞ր է։ Երկու տարի է դեռ նախորդների հետ ենք կռիվ տալիս։ Ոչ նախկինների թալանածը վերադարձրեցիք ժողովրդին, ոչ էլ կարողացաք քաղաքացու դարդին դարման անել։ Բայց չգիտես ինչու արդարացնում եք ձեր թանկանոց աշխատավարձերն ու պարգեւավճարները։ Լավին լավ եմ ասել, վատին էլ վատ եմ ասելու։ Ու հանկարծ որեւէ մեկի մտքով չանցնի, ինձնից Նիկոլին պաշտպանի։

Ոչ մի նախարար, ու ոչ էլ պատգամավոր իրավունք չունի՛ պարգեւավճար ստանալու, քանի դեռ ժողովուրդը հացի խնդիր ունի… Ու հանկարծ որեւէ մեկի մտքով չանցնի, ինձնից Նիկոլին պաշտպանի…

Ես եմ տասնհինգ տարի փողոցում կռիվ տվել, ես եմ արդարության համար կռիվ տվել, բայց որեւէ պաշտոնյայի դռան առաջ չեմ կանգնել, որ դրա համար փոխհատուցում պահանջեմ։ Ով տեսել տեսել է, կհաստատի, չտեսնողի աչքը լույս դառնա.., որ տեսնի` բան չունեմ ասելու։
Համբերություն բոլորի՛ս.. մինչեւ տեսնենք ի՞նչ է գալիս գլխներիս։ Եվ իմ վեր հանած հարցերին լուծում տալ, եւ մտածել, ինչպե՞ս կարելի է մարդկանց այս ծանր վիճակին օգնել..` դուրս հանել։

Понравилась статья? Поделиться с друзьями: