Ինչպես և խոստացել էի Շտապբուժօգնության հաշվեհամարին փոխանցել եմ մարտ ամսվա աշխատավարձս` 429.000 դրամ. Հայկ Մարության

Երևանի քաղաքապետարանի ղեկավարը՝ Հ. Մարությանը, անցյալ շաբաթ հայտարարություն էր տարածել, որով իրազեկում էր, որ քաղաքապետարանի աշխատակիցների համար նախատեսված եռամսյա պարգևավճարներն այս անգամ չեն փոխանցվի աշխատակիցներին, այլ կփոխանցվեն քաղաքապետարանի ենթակայության տակ գործող բուժհաստատություններին:

Ինչպես և խոստացել էի Շտապբուժօգնության հաշվեհամարին փոխանցել եմ մարտ ամսվա աշխատավարձս` 429.000 դրամ. Հայկ Մարության

Քաղաքապետը նախապես տեղեկացրել էր նաև, որ ինքն ի պաշտոնե պարգևավճար չի ստանում: Սակայն չի պատրաստվում չմասնակցել բուժհաստատություններին օժանդակելու նախաձեռնությանը, ուստի առաջիկայում պատրաստվում է նրանց փոխանցել իր մեկամսյա աշխատավարձը:

Ինչպես և խոստացել էի Շտապբուժօգնության հաշվեհամարին փոխանցել եմ մարտ ամսվա աշխատավարձս` 429.000 դրամ. Հայկ Մարության

Այսօր արդեն քաղաքապետը ֆեյսբուքյան գրառմամբ հայտարարել է, որ խոստացված փոխանցումն արդեն կատարել է: Ի հավաստումն ասվածի՝ նա ներկայացրել է փոխանցումը հաստատող բանկային կտրոնը, որտեղ երևում է, որ նա 429.000 դրամի չափով փոխանցում է արել Շտապօգնության հաշվեհամարին:

Ինչպես և խոստացել էի Շտապբուժօգնության հաշվեհամարին փոխանցել եմ մարտ ամսվա աշխատավարձս` 429.000 դրամ. Հայկ Մարության

Հայկ Մարությանը ևս մեկ անգամ իր երախտագիտությունն է հայտնել բոլոր բուժաշխատողներին՝ այս օրերին նրանց դրսևորած մասնագիտական արտակարգ որակների և նվիրված աշխատանքի համար:

Քաղաքապետի արարքը սոցհարթակներում մեծ դրվատանքի է արժանացել: Նրան գոհունակության և երախտիքի խոսքեր են ուղղվել:

Понравилась статья? Поделиться с друзьями: