Գիտեմ, այս խոսքերս շատերին են դաղելու, սակայն պետք է ասեմ. Տարոն Չախոյան

Տարոն Չախոյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.

Գիտեմ, այս խոսքերս շատերին են դաղելու, սակայն պետք է ասեմ. Տարոն Չախոյան

Գիտեք, կա մեր հայրենակիցների մի տեսակ, որ 90-կանների կեսերից մինչ 2018-ը Հայաստանում հանցագործ իշխանությունների ստեղծված իրավիճակից դրդված արտագաղթել են, չեն պայքարել, իրենց ապրուստի ու բարեկեցիկ կյանքի մասին մտածելով երկիրը լքել են, թողել են իրենց հայրնիքը…

Ես էս մարդկանց չեմ քննադատում դժվարին օրերին իրենց երկիրը լքելու, հանուն արդարության չպայքարելու ու սեփական բարօրության մասին մտածելու համար…

Ես քննադատում եմ էն մարդկանց, ովքեր նախկին 2՝ հանցագործ ռեժիմների պատճառով լքել են իրենց հայրենիքը, չեն պայքարել երկրի ու պետականության համար, իսկ այսօր աշխարհի հեռավոր մի տաքուկ անկյունում նստած քննադատում են ՀՀ ներկայիս՝ լեգիտիմ իշխանություններին…

Գիտեմ, այս խոսքերս շատերին են դաղելու, սակայն պետք է ասեմ. Տարոն Չախոյան

Կներեք, բայց դուք դրա նույնսիկ բարոյական իրավունքը չունեք… երկրի մասին էդքան մտածող էիք, մնայիք երկրում, պաքյարեիք հանուն արդարության, հանուն ազգի, երկրի ու պետության…

Գիտեմ, էս խոսքերս շատերին են դաղելու, բայց…

Նախկին հանցագործ ռեժիմների պատճառով լքել եք երկիրը, մենք մնացինք… մնացինք, պայքարեցինք ու հաղթեցինք… ու այսօր երկրում ունենք լեգիտիմ իշխանություն, որին ժողովուրդն է ընտրել, որին փողոց դուրս եկած, արդարության համար օրերով փողոցում գիշերած քաղաքացին է ընտրել…

Մտածու՞մ եք ձեր երկրի, հայրենիքի մասին… հետ վերադարձեք, առավել ևս հիմա, երբ երկրում չկան այլևս այն արատավոր երևույթները, որոնք իրենց հետ բերել էին նախկին հանցագործ ռեժիմները…

Վերադարձեք, ապրեք ու շենացրեք երկիրը, տեր կանգնեք ձեր երկրին ու դարձեք պահանջատեր…

Понравилась статья? Поделиться с друзьями: