Զատկի չամիչով փլավ լավաշով, չրերով․ Համով-հոտով

Առաջարկվում է պատրաստել չրերով, չամիչով հետաքրքիր ու համեղ փլավ, որը նախատեսված է հիմնականում Զատկի խորհրդանշական սեղանի համար:

Զատկի չամիչով փլավ լավաշով, չրերով․ Համով-հոտով

Նախ և առաջ հարկ է չրերը նախօրոք մի քիչ խոնավացնել, հետո շերտերով կտրատել: Չրերի ընտրությունը թողնվում է ըստ ձեր նախընտրության և նախասիրության, սակայն հարկ է կարևորել չրերի բազմատեսակությունը. որքան տեսականին շատ լինի, այնքան ավելի հետաքրքիր համ կունենա փլավը:

Զատկի չամիչով փլավ լավաշով, չրերով․ Համով-հոտով

Չրեղենն ու չամիչը մեկտեղ հատուկ տարրայի մեջ կարագով տապակել: Մինչ այդ նախապատրաստել բրինձը: Խորհուրդ է տրվում բրնձի ընտրության հարցում նախապատվությունը տալ երկար բրնձին: Այն ևս քիչ խոնավացնել, հետո խաշել հատուկ տարրայի մեջ, որից հետո նոր միայն կարելի է ավելացնել կարագով տապակված չրեղենի վրա:

Զատկի չամիչով փլավ լավաշով, չրերով․ Համով-հոտով

Առաջարկվում է փլավը մատուցել յուրօրինակ ձևով: Կավե համապատասխան տարրայի հատակին լավաշ փռել, վրան լցնել մեր ստացած փլավը:

Փլավի պատրաստման տեխնոլոգիայի առավել մանրամասն կարող եք ծանոթանալ կցված տեսանյութում:

Понравилась статья? Поделиться с друзьями: