Հայաստանի քաղավիացիայի կոմիտեն զրկվել է լիցենզիայից

Միջազգային ավիացիոն կազմակերպությունը Հայաստանի քաղավիացիայի կոմիտեին զրկել է լիցենզիայից։ Դա շատ վատ է ինչպես ողջ քաղավիացիայի, այնպես էլ օդաչուների համար, որոնց կարող են չթույլատրել աշխատել։

Այս ամենն արվել է դեռևս փետրվարին՝ ստուգումներն իրականանալիս։ Եվրոպական թռիչքային միությունը շատ վատ է գնահատել քաղավիացիայի աշխատանքը՝ նշելով, որ քաղավիացիան չի կարող պատշաճ կերպով վերասկել ավիացիոն կազմակերպությունները և հայկական կողմից տրված լիցենզիաներն այլև չեն ընդունվի միության կողմից, իսկ ավիաընկերություններին չի թույլատրվի թռչել Եվրոպա։

Հատկանշական է, որ 2015 թվականին կատարված ստուգումների արդյունքները Եվրոպական թռիչքային միությունը գերազանց է անվանել։ Իսկ քաղավիացայի կողմից տրված վկայականների մասին խոսք անգամ չկա․ հայ օդաչուների պրոֆեսիոնալիզմը հայտնի է բոլորին։

Անգամ ռուս ու ԱՊՀ երկրների օդաչուներն են ժամանակին ցանկացել ուսումն այստեղ անցնել ու լիցենզիան հայաստանյան ստանալ՝ արտերկրում, մասնավորապես Հնդկաստանում ու Չինաստանում, ավելի հեշտ աշխատանքի տեղավորվելու համար։

Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!