Խնդրեմ, սա էլ պառավի փախնելու արդյունքը. Գագիկ Սուրենյանը տեղեկացնում է, որ Հայաստանի որոշ շրջաններում ձյուն է տեղացել

Գագիկ Սուրենյանը փորձում է հումորով հաղթահարել ներկայիս դժվար հոգեբանական վիճակը: Նա իր եղանակային կանխատեսումները համեմում է հումորային մեկնաբանություններով, որոնք վերաբերում են ներկայիս իրավիճակին, միանգամայն ակտուալ են:

Օրեր առաջ նա հայտարարել էր, որ պառավը մեկուսացման մեջ է, ուստի «պառվի ուլեր» անվամբ հայտնի եղանակային դրսևորումները չեն լինելու: Երեկ երեկոյան քամու և անձրևի սաստկացման ժամանակ նա կրկին դիմեց հումորին՝ գրելով, որ պառավը փախել է մեկուսացումից, բայց ինքը խոստանում է բռնել, բերել հետ:

Առավոտյան նա արդեն լուսանկար է հրապարակել՝ ասելով, որ պառավի փախուստի պատճառով որոշ մարզերում, մասնավորապես Գեղարքունիքում ձյուն է տեղացել: Այլ օգտատերեր հրապարակել են իրենց բնակավայրերի լուսանկարները՝ տեղեկացնելով, որ իրենց մոտ նույնպես գիշերը ձյուն է եկել:

Սուրենյանի հրապարակման համաձայն ձյուն է եկել Գեղհովիտ գյուղում, բայց դատելով օգտատերերի հրապարակած լուսանկարներից՝ ձյուն է տեղացել նաև Վարդենիսում և հարակից շրջաններում:

Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!