Ինչպե՞ս է քաղաքը հրաժեշտ տվել Լևոն Արոնյանի կնոջը՝ լուսավոր Արիանային

Ներկայում մեզ հուզող ու անհանգստացնող վիրուսի կողքին մեծագույն ցավով ընդունվեց մի ողբերգական դիպված: Ցավալի ավտովթարից հետո տասնօրյա կենսական պայքար մղող Արիանան՝ հայտնի ու սիրելի շախմատիստի դարձյալ հայտնի ու սիրելի կինը, ի վերջո հանձնվեց՝ հրաժեշտ տալով կյանքին:

Ինչպե՞ս է քաղաքը հրաժեշտ տվել Լևոն Արոնյանի կնոջը՝ լուսավոր Արիանային

Նրա վաղաժամ վախճանը մեծագույն ցավով ընդունվեց ծանոթների և անծանոթների կողմից, քանզի նա պայծառ ու կենսասեր անհատականություն էր, որ իր գեղեցիկ ներկայությամբ ավելի գունավոր ու սիրուն էր դարձնում հատկապես հայկական միջավայրը:

Ինչպե՞ս է քաղաքը հրաժեշտ տվել Լևոն Արոնյանի կնոջը՝ լուսավոր Արիանային

Ակտուալ են դարձել հիշողություններն այն մասին, թե նա ինչպիսի նվիրումով ու սիրով էր վերաբերվում մեր երկրին, անում հնարավոր ամեն ինչ՝ այստեղ բնակվող մարդկանց կյանքն ավելի հետաքրքիր ու որակյալ դարձնելու համար:

Ինչպե՞ս է քաղաքը հրաժեշտ տվել Լևոն Արոնյանի կնոջը՝ լուսավոր Արիանային

Ոմանք նրա նախաձեռնությամբ հրատարակված անվճար թերթերն են հիշում, ոմանք նրա հեծանվային մարաթոնը՝ հայ հասարակությանը աջակցելու համար նախաձեռնված, ոմանք նրա հետ ունեցած պարզ, բայց թանկագին ու վերմարդկային անձնային շփումները:

Ինչպե՞ս է քաղաքը հրաժեշտ տվել Լևոն Արոնյանի կնոջը՝ լուսավոր Արիանային

Քաղաքն Արիանային հրաժեշտ տվեց ցավի ու խորհրդավորության մեջ՝ մտքում շարադրելով այն բոլոր պլանավորումները, որոնք այդպես էլ անիրականալի մնացին: Ինչևիցե՝ ցավն անամոքելի է:

Понравилась статья? Поделиться с друзьями: