Երկու առակ, որոնք կստիպեն այսօրվանից այլ աչքերով նայել կյանքին և ՛՛ուշքի գալ՛՛

Ամեն օր, ամեն անգամ խորը հայացք ձգելով կյանքին, մենք ընկնում   ենք մտորումների մեջ, ոնց փոխել մեր կյանքը, դաձնել մեզ ավելի լավը,  նմանավել հարևանին, գնել նոր ավտոմեքենա, երբ այն արդեն ունենք:  Կյանքը անցնում է անընդհատ փնտրտուքիների մեջ և վերջում  ասում ենք  ՛՛  կյանքից բան չհասկացանք՛՛:  Իսկ դուք գիտեք, որ հենց հիմա, հենց այսօր պետք է ձեր կյանքի ղեկը վերցնեք ձեր ձեռքը, փոխվեք և  հասկանաք  կարևորը:

Մենք առանձնացրել ենք ձեզ համար երկու իմաստուն առակներ, որոնք  ընթերցելով և վերլուծելով, կշարժվեք տեղից, կարթնանաք  ՛՛թմբիրից՛՛ և  ինքներդ դուրս կքաշեք ձեզ կյանքի հորձանուտից:

Երկու  առակ, որոնք կստիպեն այսօրվանից այլ աչքերով նայել կյանքին  և  ՛՛ուշքի գալ՛՛

 Առակ ժամանակի մասին

Մի անգամ երեք իմաստուն վիճեցին, թե որն է մարդու համար ավելի կարևոր՝  անցյալը, ներկան, թե՞ ապագան:
Նրանցից մեկն ասաց.
— Անցյալն է մարդուն դարձնում այն, ինչ նա ներկայում կա: Իր բոլոր հմնտությունները նա ձեռք է բերում անցյալից:
— Համաձայն չեմ,- բացականչեց մյուսը,- ապագան է մարդուն ձևավորում: Ինչպիսի կարողություններով և գիտելիքներով ես օժտված լինեմ այսօր, ապագայի պահանջով նորերը ձեռք կբերեմ: Իմ արարքները թելադրված այն ձգտումով, թե ես ինչ եմ ուզում դառնալ:

— Դուք բացթողեցիք այն փաստը,- միջամտեց երրորդը,- որ անցյալը և  ապագան գոյություն ունեն միայն մեր գիտակցության մեջ: Անցյալն այլևս չկա: Ապագան դեռ չկա: Սակայն, յուրաքանչյուր արարք դուք ներկայում եք գործում և միայն ներկայում: Եվ միայն այսօրն է որոշում, թե ինչպես մուտք կգործեք ապագա և արդյո՞ք այն չի դառնա վերջնակետը  ձեր անցյալի:

Մի՛ անտեսեք ձեր այսօրվա օրը, որից այնքան բան է կախված:

Երկու  առակ, որոնք կստիպեն այսօրվանից այլ աչքերով նայել կյանքին  և  ՛՛ուշքի գալ՛՛

Առակ  քո սեփական   բացառիկության մասին 

Մի անգամ թագավորը եկավ այգի և տեսավ թոշնող ու մեռնող ծառեր, թփեր ու ծաղիկներ: Կաղնին ասաց, որ ինքը մեռնում է, որովհետև չի կարող լինել այնքան բարձր, որքան սոճին: Դիմելով սոճուն` թագավորը տեսավ, որ նա տերևաթափ է լինում, որովհետև չի կարող խաղողի վազի նման խաղող տալ: Իսկ խաղողի վազը մեռնում է, որովհետև չէր կարող ծաղկել, ինչպես վարդը: Շուտով նա բույս գտավ, որ սրտին ուրախություն էր պատճառում, ծաղկուն էր և թարմ: Հարցուփորձ անելով` նա այսպիսի պատասխան ստացավ.
— Ես դա ինքնին հասկանալի բան եմ համարում: Չէ որ, երբ դու ինձ տնկում էիր, դու ցանկանում էիր ուրախություն ստանալ: Եթե դու կաղնի, խաղողի վազ ցանկանայիր ստանալ, դու դրանք կտնկեիր: Այդ պատճառով էլ ես մտածում եմ, որ չեմ կարող որևէ այլ բան լինել, բացի այն, ինչ կամ: Եվ ես ձգտում եմ զարգացնել իմ լավագույն հատկանիշները:

Դու այստեղ ես այն պատճառով, որ գոյությանը հարկավոր ես այնպիսին, ինչպիսին կաս: Հակառակ դեպքում մեկ ուրիշը կլիներ այստեղ: Դու յուրահատուկ, էական, չափազանց կարևոր ինչ որ բանի մարմնացում ես: Քեզ ինչո՞ւ է անհրաժեշտ Բուդդա լինել: Եթե Աստված ուրիշ բուդդա էլ ցանկանար, նա այնքան բուդդաներ կստեղծեր, որքան կցնականար: Բայց նա միայն մի Բուդդա ստեղծեց, այդքանը բավական է: Այդ ժամանակվանից նա ուրիշ Բուդդա կամ Քրիստոս չի ստեղծել: Մտածիր, թե Աշխարհը ինչպիսի ուշադրություն է հատկացրել հենց քեզ:
Դու ընտրյալ ես` ոչ Բուդդա, ոչ Քրիստոս,ոչ Կրիշնա: Նրանց գործն արված է, նրանք կատարել են իրենց ներդրումը գոյության մեջ: Այժմ դու այստեղ ես, որ կատարոս քո ներդրումը: Նայիր քեզ, դու կարող ես միայն ինքդ լինել… անհնար է , որ դու դառնաս ինչ-որ մեկ ուրիշը, դու կարող ես ուրախանալ և ծաղկել կամ էլ կարող ես թոշնել,եթե չես ընդունում ինքդ քեզ:

Понравилась статья? Поделиться с друзьями: