Դավիթ Մանուկյանը մեկ տոննա անվճար հնդկաձավար է բաժանել

Ռուս հայտնի բլոգեր և երգիչ Դավան՝ Դավիթ Մանուկյանը, որը նաև երգչուհի և հաղորդավարուհի Օլգա Բուզովայի ընտրյալն է, ակցիա է կազմակերպել՝ անվճար հնդկաձավար և զուգարանի թուղթ բաժանելով Մոսկվայում։

Դավիթ Մանուկյանը մեկ տոննա անվճար հնդկաձավար է բաժանել

Մանուկյանը բարձրախոսով հայտարարել է՝ անվճար հնդկաձավար է բաժանել։ Անցորդները շնորհակալություն են հայտնել բլոգերին՝ ուշադրության և հոգատարության համար։

Դավիթ Մանուկյանը մեկ տոննա անվճար հնդկաձավար է բաժանել

«Այս տեսանյութով չեմ ցանկանում ցույց տալ, որ զիլ եմ։ Ես բլոգեր եմ, և ամենը, ինչ նկարահանում եմ, իմ առաօրյան է։ Ես ոչինչ չունեմ թաքցնելու իմ հետևորդներից ու չեմ սպասում որևէ գոհունակություն։ Այս տեսանյութը սեր նվիրելու համար է»,- նշել է Դավան՝ դիմելով հետևորդներին։

Դավիթ Մանուկյանը մեկ տոննա անվճար հնդկաձավար է բաժանել

Մանուկյանի խոսքով՝ նա և իր թիմն անցորդներին մոտ 1 տոննա հնդկաձավար է բաժանել։ Բլոգերն ավելացրել է՝ սկզբից կասկածում էր, արժե, արդյոք, հրապարակել այս տեսանյութը, բայց որոշել է անել դա։ Նա նաև կոչ է արել բոլորին մնալ տանը։

Понравилась статья? Поделиться с друзьями: