Շատ կարևոր է իմանալ սեփական անձի գինը. Իմաստուն առակ

Մի անգամ երիտասարդ տղան գնաց իմաստունի մոտ.

Շատ կարևոր է իմանալ սեփական անձի գինը. Իմաստուն առակ

— Ես եկել եմ ձեզ մոտ, քանի որ ես ինձ այնքան թշվառ ու անարժեք եմ զգում, որ ես չեմ ուզում ապրել: Իմ շուրջը ամեն ոք ասում է, որ ես անհաջող եմ, թափթփված եւ ապուշ: Աղաչում եմ, օգնիր ինձ:

Իմաստունը նայեց երիտասարդին և արագ պատասխանեց.

— Ներեցեք, բայց ես հիմա շատ զբաղված եմ եւ չեմ կարող օգնել ձեզ: Ես պետք է շտապ կարգավորեմ մի շատ կարեւոր հարց, եւ մի փոքր մտածելուց հետո, նա ավելացրեց. «Բայց եթե դուք համաձայնում եք օգնել ինձ իմ գործում, ապա հաճույքով կօգնեմ ձեզ»:

—Հաճույքով, վարպետ — մտածեց, որ կրկին նա երկրորդ պլան է մղվում:

— Լավ, — ասաց վարպետը և ձախ ձեռքից հանեց գեղեցիկ քարով մատանի:- Վերցրու ձին և շտապ գնա շուկա, ինձ պետք է վաճառել այդ մատանին, որպեսզի մարեմ պարտքերս: Եվ աշխատիր, որպեսզի հնարավորինս թանկ վաճառես, գնա և հնարավորինս արագ ետ վերադարձիր:

Երիտասարդը վերցրեք մատանին և գնաց: Հասնելով շուկա՝ նա առաջարկում էր վաճառողներին մատանին, որոնք էլ հետաքրքությամբ ուսումնասիրում էի նրա ապրանքը: Երբ նրանք լսում էին ոսկու մասին, միանգամից կորցնում էին նրա նկատմամաբ հետաքրքրությունը: Ոմանք բացահայտորեն ծիծաղում էի նրա վրա, մյուսները նրանից շրջվում՝ միայն մեկ տարեց վաճառող գոհունակությամբ բացատրեց նրան, որ ոսկյա մետաղադրամը նման մատանու համար շատ բարձր գին է, եւ այն կարող է տալ միայն պղնձե մետաղադրամ կամ առնվազն արծաթե մետաղադրամ:

Լսելով ծերունի խոսքերը, երիտասարդը շատ տխրեց, նա հիշեց Վարպետի պահանջը, ոչ մի կերպ ոսկե մետաղադրամի արժեքից ցածր գնով չհամաձայնես: Ամբողջ շուկան շրջելով եւ հարյուրավոր մարդկանց առաջարկելով, երիտասարդը նորից վերցրեց իր ձին եւ վերադարձավ:

Շատ ճնշված ձախողումից, նա մտավ Վարպետի մոտ:

— «Վարպետ, ես չկարողացա կատարել ձեր ցուցումները», — տխուր ասաց նա:

—  Լավագույն դեպքում, ես կարող էի զույգ արծաթե մետաղադրամներով վաճառել, բայց դուք չհամաձայնեցիք, քան որ դուք ասել էիք այդպես չհամաձայնել: Իսկ մատանի այդքան չարժեր:

— Դու հենց նոր շատ կարևոր բառ օգտագործեցիր, որդիս,-պատասխանեց վարպետը:

— Նախքան վաճառելը, վատ չէրլինի, եթե կարգավորեիր իրական գինը, իսկ ո՞վ կարող էր դա անել,եթե ոչ՝ ոսկերիչը:

Վազիր ոսկերիչի մոտ և հարցրու՝որքան կարժենա այս մատանին: Ինչ էլ նա պատասխանի մի վաճառիր մատանին և վերադարձիր ինձ մոտ:
Երիտասարդը ուղևորվեց դեպի ոսկերիչի մոտ: Ոսկերիչը խոշորացույցով երկար ուսումնասիրեց մատանին, հետո կշռեց և դիմեց երիտասարդին.

— Փոխանցիր վարպետին, որ այս պահին չեմ կարող նրան տալ ավելի քան 58 ոսկե մետաղադրամ: Եթե նա ինձ ժամանակ տա, ապա ես կգնեմ մատանին 70-ովէ հաշվի առնելով գործարքի հրատապությունը:

— Յոթանասուն մետաղադրա՞մ— երիտասարդը ուրխությունից ծիծաղեց և շտապեց վերադառնալ:

— Նստիր այստեղ, — ասաց վարպետը, լսելով երիտասարի իրական պատմությունը. Իմացիր որդիս, որ հենց դու ես այդ մատանին: Ամենաթանկ և անկրկնելին և կարող է քեզ գնահատել միայն իրական փորձագետը:

Понравилась статья? Поделиться с друзьями: