Կիվիով ու բանանով անչափ համեղ տորթ՝ առանց թխելու․ անպայման փորձեք

Թխվածքաբլիթի հիմքով է պատրաստվում այս հրաշք տորթը, բայց այնքան լավ է ստաց վում՝ կարծես թխված լինի։ Կրեմը կարող է լինել եփած, կամ յուրաքանչյուր այլ տեսակի։

Կիվիով ու բանանով անչափ համեղ տորթ՝ առանց թխելու․ անպայման փորձեք

Անհրաժեշտ է

Թխվածքաբլիթ՝ 500 գ

Բանան՝ 3հատ

Կիվի՝ 5հատ

Կաթ՝ 200մլ

Կրեմ

Շաքարսվազ՝ 150գ

Կաթ՝ 500մլ

Ձու՝ 2հատ

Ալյուր՝ 3 ճ/գ

Կարագ՝ 200գ

Գլազուր

Սերուցք՝ 30մլ

Շոկոլադ՝ 50գ

Կիվիով ու բանանով անչափ համեղ տորթ՝ առանց թխելու․ անպայման փորձեք

Պատրատսման եղանակը

Կրեմի համար վերցված բոլոր բաղադրիչները, բացի կարագից, միավորել ու եփել միջին կրակին՝ անընդհատ խառնելով՝ մինչ պնդանա։ Սառեցնել ու հարել՝ մաս առմաս ներմուծելով կարագը։ Մրգերը շերտատել։

Կիվիով ու բանանով անչափ համեղ տորթ՝ առանց թխելու․ անպայման փորձեք

Ջեռոցի կաղապարը ծածկել սննդաթաղանթով։ Թխվածքաբլիթը թաթախել կաթի մեջ ու դասավորել։ Վրան կրեմ դնել ու շերտատված մրգերի շերտ, ապա կրկին թխվածքաբլիթ, կրեմ ու մրգեր։ Շերտերով դասավորել տորթը, ծածկել սննդաթաղանթով ու դնել սառնարանը՝ մի քանի ժամով։ Հանել տորթը կաղապարից, պատել գլազուրով և սառեցնել ևս 30-40րոպե։

 

Понравилась статья? Поделиться с друзьями: