Ինչպես է Նունե Եսայանը այցելում կորոնավիրուսով վարակված իր երկրպագուին

Նունե Եսայանն իր ֆեյսբուքյան անձնական էջով ուղիղ եթեր էր մտել և տեղեկացրել, որ որոշել է այցի գնալ իր երկրպագուներից մեկին, ով իրենց տեղեկացրել է իր վարակված լինելու մասին:

Վարակված երկրպագուին մեկուսացրել էին Ռեժինե հյուրանոցում, որտեղ էլ նրան այցելության է գնացել երգչուհին: Նա տեսանկարահանել է իր այցի մանրամասները: Երկրպագուն՝ Քրիստինե Ասատրյանը, երգչուհուն տեղեկացրել է, որ ինքը մեկուսացման մեջ է գտնվում և չունի հեռախոսի լիցքավորիչ:

Նունե Եսայանը տեղեկացրել է հյուրանոցի ընդունարանի աշխատակիցներին, որ ինքը ցանկանում է նրանց միջոցով Քրիստինեին փոխանցել իր հետ բերված հեռախոսի լիցքավորիչը: Բացի այդ, նա ցանկացել է ճշտել, թե ինչ վիճակում է գտնվում իր երկրպագուն:

Հայտնի է, որ այսօր ունենք ևս մեկ ապաքինված վիրուսակիր քաղաքացի, իսկ վարակակիրների թիվը զուգահեռաբար աճում է և անցել է հինգ հարյուրի սահմանը: Ն. Եսայանը ևս մեկ անգամ հորդորել է մարդկանց ուշադիր լինել և տանից դուրս չգալ, քանզի հիվանդները շատ են:

#Մնացեքտանը ու առողջ եղեք #նունեեսայան

Опубликовано Nune Yesayan Понедельник, 30 марта 2020 г.

Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!