Նաիրա Զոհրաբյանը հրապարակել է իր կորոնավիրուսի թեստի արդյունքը

Այսօր պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը սոցցանցային հրապարակում է արել՝ հանրայանցնելով իր կորոնավիրուսի ստուգման թեստը: Թեստի արդյունքը բացասական է եկել, ինչն էլ ուրախացրել է պատգամավորին:

Նա նկարին կից մեկնաբանություն է գրել՝ նշելով, որ իրենց վիրուսը չի կպնի: Նրա հրապարակմանը հաջորդել են բազմաթիվ մեկնաբանություններ, որոնցով նրան առողջություն են մաղթել՝ անվանելով երկաթե լեդի:

Նշենք, որ այս օրերին վիրուսի առկայությունը ստուգող թեստեր են հանձել նաև այլ պաշտոնատար անձիք ու լրագրողներ, որպեսզի հավաստիանան, որ իրենք չունեն վիրուս: Հավաստիանալու իմաստը այն է, որ նրանք պատրաստվում են գնալ Արցախ առաջիկա ընտրություններին մասնակցելու համար:

Հայաստանից մեկնողները հիմնականում որպես դիտորդներ, լրագրողները՝ որպես լուսաբանողներ են մեկնում: Քանի որ Արցախում վիրուսով վարակվածխ որևէ քաղաքացի դեռևս ըստ պաշտոնական տեղեկատվության չկա, ուստի Հայաստանից եկնողների վերահսկողությունը ավելի խստացվել է:

Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!