Հայազգի Հակոբն իր կատարմամբ հիացրել է Լարա Ֆաբիանին և ոչ միայն… Հրաշալի կատարում

Ֆրանսիայում բնակվող հայազգի Հակոբը, որ արդեն հասցրել է իր բարձրորակ կատարումներով գրավել ու գերել երաժշտասեր ֆրանսիացիների սերն ու համակրանքը, այս անգամ իր մասնակցությունն է բերել «Ձայնը» նախագծի ֆրանսիական տարբերակին: Նախագծի ժյուրիի անդամների կազմում էր նաև համաշխարհային մեծ հռչակ ու ճանաչում վայելող Լարա Ֆաբիանը:

Հակոբը կույր լսումների փուլում կատարել է Broken Vow հայտնի երգը, որի կատարողը հենց Լարա Ֆաբիանն է: Հակոբի համար մեծ պատասխանատվություն էր այս կատարմամբ հանդես գալը: Նա կարողանում է հաջողությամբ դուրս գալ այս պատասխանատվության տակից:

Կատարման հենց սկզբից նկատելի էր, թե հատկապես Լարա Ֆաբիանն ինչպիսի ուշադրությամբ ու հետևողականությամբ է ունկնդրում կատարումը:

Նրա միմիկաներից, դժվարահունչ նոտաների արտաբերումից առաջացած ռեակցիաներից ու արձագանքներից նկատելի է, որ նա հիացած է երգի կատարման որակով: Ի վերջո նա չի կարողանում զսպել հուզմունքը:

Ժյուրիի մյուս անդամները ևս հիացական արձագանքներ են տալիս կատարմանը:

Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!